Անավարտ թռիչք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անավարտ թռիչք
Անավարտ թռիչք
Անավարտ Թռիչք.jpg
Երկիր Հայաստան Հայաստան
Ժանր դրամա
Թվական 2015
Պրեմիերա փետրվարի 20, 2015
Լեզու հայերեն
Ռեժիսոր Ելենա Արշակյան[1]
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյան
Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյան
Դերակատարներ Տաթև Հովակիմյան
Տիգրան Մակարյան
Օպերատոր Հրաչ Մանուչարյան
Երաժշտություն Քրիստինե Պեպելյան[2]
Նկարիչներ Գոհար Պարույրյան
Կինոընկերություն Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Sharm Pictures
Տևողություն 80 րոպե
Բյուջե $300 000
Տեղայնացնող Sharm Holding
IMDb ID 4464310
ԿինոՊոիսկ ID 885686
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=PYoH3GQpgBA

«Անավարտ թռիչք», Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Շարմ» հոլդինգի համատեղ ջանքերով նկարահանված լիամետրաժ սիրային դրամա` հիմնված իրական պատմության վրա։ Ֆիլմը նվիրվել է Երևան-Սոչի չվերթի ինքնաթիռի աղետի (2006, մայիսի 3) զոհերի հիշատակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարարվեստի ուսումնարանի ուսանողուհի Արևիկի և բռնցքամարտիկ Սևակի միությանը խոչընդոտող հանգամանքները զարգանում են այնպես, որ սիրահարները ստիպված են լինում հեռանալ, փախչել երկրից, տղայի որոշմամբ՝ մեկնել Սոչի։ Բայց աղջկա հայրը կանխում է դստեր փախուստը. տղան օդանավակայանից միայնակ է ուղևորվում Սոչի։ Աղջիկն օդանավակայան է հասնում մի քանի րոպե ուշացումով, երբ ինքնաթիռն արդեն մեկնել էր։ Կարճ ժամանակ անց տարածվում է Airbus A320 ինքնաթիռի Սև ծովն ընկնելու մասին գույժը։ Աղջիկը կորցնում է սիրած տղային, բայց նախախնամության կամքով նրանց սերն ու միությունը շարունակվում է, շարունակվում է այն փոքրիկի մեջ, որը նրանց արգելված սիրո պտուղն է[3][4]։

«Անավարտ թռիչք» ֆիլմի ավարտին գրվում են այն 113 ուղևորների անունները, որոնք 2006 թվականի մայիսի 3-ին ավիավթարի զոհ են դարձել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հիմա, երբ նորից եմ նայում ֆիլմը, տեսնում եմ, որ կան թերություններ. դրանք որոշ մարդիկ կարող է և չնկատեն։ Եթե սցենարը հիմնված չլիներ իրական պատմության վրա, գուցեև որոշ բաներ ես՝ որպես սցենարիստ, փոխեի։ Բայց պետք է հավատարիմ մնայի իսկությանը, ճշմարիտ պատմությանը, չէ՞ որ իմ առջև խնդիր կար՝ ներկայացնել ինձ վստահված անձնական պատմությունը։ Կարծիքներ կան, որ ֆիլմի ավարտը թույլ է. ես չէի կարող սցենարում փոխել եղելությունը։ Սա մեր առաջին քայլն է կինոյում. հուսով եմ՝ հաջորդներն ավելի լավ կստացվեն։
- Անահիտ Մխիթարյան, ֆիլմի սցենարի հեղինակ
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]