Ելենա Արշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Արշակյան
Ծնվել էհուլիսի 2, 1984(1984-07-02) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր

Ելենա Արշակյան (հուլիսի 2, 1984(1984-07-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Ժիրայրի Արշակյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 2-ին Երևանում։

Միջնակարգ ընդհանուր կրթություն ստացել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում։ 2001-2007 թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրա բաժնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում։

2004 թ.-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ժամանցային հաղորդումների սցենարի հեղինակ։

2007 թ.-ին «Նոր ալիք» ժամանցային և երաժշտական հեռուստաալիքը ներկայացնում է «Ինտերֆեյս» հաղորդումը, որի համահեղինակն ու հաղորդավարը Ելենան էր։

2014 թ. Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել «Մեր գյուղը» 16 մասից կազմված հեռուստասերիալը, որը պատմում է գյուղի առօրյա խնդիրների, հոգսերի և մարդկային փոխհարաբերությունների մասին։ Սերիալի հերոսները մեր կողքին ապրող պարզ և հասարակ մարդիկ են։ Հեռուստասերիալում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանը, Արա Դեղտրիկյանը, Վրույր Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, սիրված և ճանաչված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը։ Հեռուստասերիալի ստեղծագործական կազմը շուտով հանդիսատեսի դատին է հանձնում նաև «Մեր գյուղը» գեղարվեստական ֆիլմը, որը ներկայացվում է «Ոսկե ծիրան», «Կին» և Կանադայի «Նուռ» միջազգային կինոփառատոներին։ Վերջինիս ժամանակ ֆիլմն արժանանում է երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք»։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում
2008 «Որբերը»
2010-2012 «Աննա»
2012-2013 «Գեներալի աղջիկը»
2013 «Չիկագո-Ծաղկաձոր Տրանզիտ»
2013 «Քույրը»
2013 «Մեր գյուղը»
2014 «ԱԻՆ 911»
2015 «Անավարտ թռիչք»
2016-2018 «Կայարան»
2017 «Եթե գտնեմ քեզ»
2017 «Դեպի վայրէջք»
2017 «Հետհաշվարկ»
2018 «Կարմիր բլուր»
2018 «Հարճը»
2019 «Մոր խոստումը»
2019 «Պատվից առավել»
2019 «Դեբեդի գաղտնիքը»
2020 «Սիրուն Սոնա»
2020 «Շիրազի Վարդը»
2020-2021 «Ախթամար»
2020 «Հերոսական նովելներ»
2021 «Ծաղիկներ ձյան տակ»
2021 «Օջախի երգը»
2021 «Նունիկը»
2021-2022 «Մեր թաղի տղերքը»
2022 «Ամեն տարի գարնանը»
2022 «Լքված ամրոցի պահապանները»
2022-2023 «30 արծաթ»
2022-2023 «Ագապի»
2023 «Երեք նամակ Բելլայից»
2023 «Սև արկղ»
2023 «Լեռները կհիշեն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Ելենա Արշակյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.(չաշխատող հղում)