Թզուկները և լեռնային թագավորը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ինեսա Կովալևսկայա |
Երաժշտություն | Էդվարդ Գրիգ |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 428 s |
Պատկերի ձևաչափ | 35 mm film? |
Թվական | 1993 |
«Թզուկները և լեռնային թագավորը» ռուս.՝ «Гномы и горный король», ռուսական նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1993 թվականին։ Մուլտֆիլմի ենթավերնագիրն է՝ «Ֆանտազիա Էդվարդ Գրիգի թեմայով»։ Ֆիլմում օգտագործվել են «Առավոտ», «Թզուկների երթը» և «Լեռնային թագավորի քարանձավում» պիեսները։ Ռեժիսոր Ինեսա Կովալևսկայան մշակել է նոր թեմա՝ ժողովրդական երգեր ու համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցների էկրանավորում։ Այդպես ստեղծվել են «Ռուսական մեղեդիներ» (1972), «Մանկական ալբոմ» (1976), «Թզուկները և լեռնային թագավորը» (1993) ու այլ մուլտֆիլմեր[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռներում առավոտ է։ Փոքրիկ հովիվը նվագում է ֆլեյտա, իսկ նրա մոտ արածում է այծը։ Հանկարծ հովիվը տեսնում է, որ հինգ թզուկներ քայլում են մեկը մյուսի հետևից։ Հետաքրքրասեր հովիվը գնում է նրանց հետևից ու ընկնում մի քարանձավ, որը տանում էր դեպի լեռան խորքը։ Կամարների տակ տեսանելի են հիանալի ստալակտիտներ ու չղջիկներ։ Սրահի կենտրոնում՝ գահի վրա, նստած է Լեռնային թագավորը, որի շուրջը պարում են նրա ենթակաները։ Վախեցած հովիվը դուրս է վազում քարանձավից ու հեռու փախչում այծի հետ միասին։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Ինեսա Կովալևսկայա
- Սցենարի հեղնինակ՝ Ինեսա Կովալևսկայա
- Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շակիցկայա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Էլվիրա Մասլովա, Գալինա Զեբրովա, Օլգա Օռլովա, Ալեքսեյ Միրոնով, Պ. Ֆլորով
- Նկարիչներ՝ Աննա Ատամանովա, Նիկոլայ Միտրոխին, Օլգա Նովոսելովա, Իրինա Սոբյանինա
- Օպերատոր՝ Նատալյա Միխայլովա
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Խմբագիր՝ Ելենա Միխայլովա
- Մոնտաժող՝ Ի. Գերասիմովա
- Տնօրեն՝ Բելլա Խոդովա
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը հիմնված է նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երաժշտության, այդ թվում նաև երկրորդ սյուիտի համար գրվածի («Պեր Գյունտ»), որը մշակվել է նվագախմբի համար։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմում չի արտասանվում ոչ մի բառ։
- Բնօրինակ պիեսում «Լեռնային թագավորի քարանձավում» ստեղծագործությունը հնչելու ժամանակ թագավորը շրջապատված է ոչ թե թզուկներով, այլ տրոլներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Инесса Ковалевская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թզուկները և լեռնային թագավորը մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Թզուկները և լեռնային թագավորը» մուլտֆիլմ
|