Թեմուրի Քեցբայա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թեմուրի Քեցբայա վրաց.՝ თემურ ქეცბაია | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ Վրաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1968[1] (56 տարեկան) | ||
Ծննդավայր | Գալի, Վրաստան | ||
Հասակ | 176 | ||
Քաշ | 69 | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
Կիպրոս ԱՊՈԷԼ
| |||
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ Գլխավոր մարզիչ: |
Թեմուրի Քեցբայա (վրաց.՝ თემური ქეცბაია) Ծնվել է 1968 թվականի մարտի 18-ին, Աբխազիայում, Վրացական ԽՍՀ։ Բարձր մակարդակի խորհրդային ֆուտբոլիստ։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Կարիերայի ավարտվելուն պես անցել է մարզչի գործին։ 2009 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 15-ը, Թեմուրի Քեցբայան եղել է Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 2015 թվականից կիպրոսյան ԱՊՈԷԼ թիմի մարզիչը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալիական մարզադպրոցի սան, Յուրի Բիբլայի մարզիչը։ 1980 թվականից-ից մինչև 1985 թվականը մարզվել է սպորտային թեքում ունեցող թբիլիսյան դպրոց-ինտերնատում։
Պատանեկան կարիերան սկիզբ է առել Սուխումիի «Դինամո»-ում, ուր 1986 թվականին հասցրել է խաղալ 22 խաղ և խփել է 5 գոլ։ Արդեն 1987 թվականին շնորհալի պատանուն հրավիում են Վրաստանի գլխավոր թիմ՝ Թբիլիսիի «Դինամո »։ Երիտասարդական կազմից նա շուտով տեղափոխվում է հիմնական կազմ։ 1990 թվականին Վրաստանը սկսեց իր ներքին առաջնությունն իրականացնել։. Քեցբայան խաղաց հայրենիքում մինչև 1992 թվականը։ Այս ընթացքում նա հասցրեց աչքի ընկնել 54 խաղի ընթացքում 8 գոլերով՝ դառնալով Վրաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր։
1992 թվականին Քեցբայան տեղափոխվեց Կիպրոսի «Անորտոսիս», ուր երեք մրցաշրջանում 76 խաղի ընթացքում խփեց 36 գոլ։ Աչքի ընկնող կիսապաշտպանին նկատեց հունական՝ Աթենքի ֆուտբոլային ակումբը և 1994 թվականին, պայմանագրի ավարտին, ակումբը եռամյա համաձայնագիր կնքեց նրա հետ; Այս տարիների ընթացքում մասնակցել է 84 խաղի, խփել է 24 գոլ և դարձել է Հունաստանի կրկնակի գավաթակիր։
1997 թվականին Քեցբայան հեռացավ Աթենքի ֆուտբոլային ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով, ամռանը ներկայացավ Քեննի Դալգլիշիին, ով այդ ժամանակ «Նյուքասլ Յունայթեդ»-ի մարզիչն էր։ Չնայած նրան, որ Թեմուրին արդեն 29 տարեկան էր, Դալգլիշը որոշեց նրա հետ պայմանագիր կապել։ Վրացին գերազանց խաղ դրսևորեց։ Նոր ակումբում իր առաջաին խաղը կայացավ օգոստոսի 9-ին. այն ընդդեմ «Շեֆֆիլդ Ուենսդեյ»-ի էր՝ սեփական դաշտում, որն ավարտվեց հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Առաջին մրցաշրջանում Անգլիայում Քեցբայան հիմնական խաղացողն էր, խաղացել է 39 խաղ, խփել է 4 գոլ։ Չեմպիոնների լիգայում խաղացել է խմբային փուլի բոլոր 6 խաղերը։ Անգլիայի առաջնությունում խաղացել է վեց խաղ (1 ինքնագոլ), այդ թվում ֆինալում պարտված «Արսենալ»-ում։ Թեմուրին երկրպագուների շրջանում դարձավ հանրահայտ ֆիգուր։
Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը նրան նստեցրել էր պահեստայինների նստարանին։ Առկա էր մրցակցություն Լիի և Բեթիի հետ։ Մեկ մրցաշրջանում նա խաղաց 33 խաղ, խփեց 8 գոլ։ Անգլիայի առաջնությունում խաղաց ևս 6 խաղ՝ 3 գոլով։ Եզրափակիչում «Նյուքասլ»-ը կրկին պարտվեց, այս անգամ Մանչեսթեր Յունայթեդից։ Եվրոառաջնություններում միայն մեկ անգամ է խաղացել։ Մրցաշրջանի կեսից ցանկացել է տեղափոխվել «Կայսրսլաութերն», ուր նրան առաջարկել էին լավագույն պայմաններ և հիմնական խաղացողի կարգավիճակ, բայց Դալգլիշը նրան համոզեց մնալ։ 1999/2000 թվականների մրցաշրջանում նա կրկին, որպես կանոն, պահեստային է. անցկացրել է 28 հանդիպում, խփել է 2 գոլ։ ՈւԵՖԱ-ի առաջնությունում խաղացել է 3 խաղ։
Սա Քեցբայայի վերջին խաղաշրջանն էր «Նյուկասլ»-ի կազմում։ Մրցաշրջանի կեսից նրան վաճառում են «Վուլվերհեմպթոն»-ին, (1 300 000 $), որը ավելի ցածր հորիզոնականներում էր խաղում։ 2000/01 մրցաշրջանում Թեմուրին խաղացել է 22 խաղ, խփել է 3 գոլ։ Բայց թիմի կազմում նա երկար չմնաց, և, 2001/02 խաղաշրջանում պարտվելով երեք խաղերում, 800 000 $-ով տեղափոխվեց շոտլանդական «Դանդի»։ Այստեղ նա ունեցել է 22 խաղ, խփել է 6 գոլ։ Իսկ մրցաշրջանի ավարտին վերադարձավ «Անորտոսիս», այստեղ 2004 թվականի հունվարին դարձավ ակումբի գործող մարզիչը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտեց 2006/07 մրցաշրջանում՝ հասցնելով խաղալ 99 խաղ, խփեց 39 գոլ, դարձավ Կիպրոսի 2005 թվականի չեմպիոնը և Կիպրոսի՝ 2003 և 2007 թվականների գավաթակիրը։ 2008/09 մրցաշրջանում «Անորտոսիս»-ը՝ Քեցբայայի ղեկավարությամբ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը անցած առաջին կիպրոսյան թիմը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրաստանի չեմպիոն (1990, 1991, 1992)
- Վրաստանի գավաթակիր (1992)
- Հունաստանի գավաթակիր (1996, 1997)
- Հունաստանի սուպերգավաթակիր (1996)
- Կիպրոսի չեմպիոն (2005)
- Կիպրոսի գավաթակիր (2003, 2007)
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմուրի Քեցբայա» հոդվածին։ |
|
- Մարտի 18 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով