Թեմուրի Քեցբայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմուրի Քեցբայա
վրաց.՝ თემურ ქეცბაია
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1968(1968-03-18)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Գալի, Վրաստան
Հասակ 176
Քաշ 69
Դիրք Կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս ԱՊՈԷԼ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Գլխավոր մարզիչ:

Թեմուրի Քեցբայա (վրաց.՝ თემური ქეცბაია) Ծնվել է 1968 թվականի մարտի 18-ին, Աբխազիայում, Վրացական ԽՍՀ։ Բարձր մակարդակի խորհրդային ֆուտբոլիստ։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Կարիերայի ավարտվելուն պես անցել է մարզչի գործին։ 2009 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 15-ը, Թեմուրի Քեցբայան եղել է Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 2015 թվականից կիպրոսյան ԱՊՈԷԼ թիմի մարզիչը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիական մարզադպրոցի սան, Յուրի Բիբլայի մարզիչը։ 1980 թվականից-ից մինչև 1985 թվականը մարզվել է սպորտային թեքում ունեցող թբիլիսյան դպրոց-ինտերնատում։

Պատանեկան կարիերան սկիզբ է առել Սուխումիի «Դինամո»-ում, ուր 1986 թվականին հասցրել է խաղալ 22 խաղ և խփել է 5 գոլ։ Արդեն 1987 թվականին շնորհալի պատանուն հրավիում են Վրաստանի գլխավոր թիմ՝ Թբիլիսիի «Դինամո »։ Երիտասարդական կազմից նա շուտով տեղափոխվում է հիմնական կազմ։ 1990 թվականին Վրաստանը սկսեց իր ներքին առաջնությունն իրականացնել։. Քեցբայան խաղաց հայրենիքում մինչև 1992 թվականը։ Այս ընթացքում նա հասցրեց աչքի ընկնել 54 խաղի ընթացքում 8 գոլերով՝ դառնալով Վրաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր։

1992 թվականին Քեցբայան տեղափոխվեց Կիպրոսի «Անորտոսիս», ուր երեք մրցաշրջանում 76 խաղի ընթացքում խփեց 36 գոլ։ Աչքի ընկնող կիսապաշտպանին նկատեց հունական՝ Աթենքի ֆուտբոլային ակումբը և 1994 թվականին, պայմանագրի ավարտին, ակումբը եռամյա համաձայնագիր կնքեց նրա հետ; Այս տարիների ընթացքում մասնակցել է 84 խաղի, խփել է 24 գոլ և դարձել է Հունաստանի կրկնակի գավաթակիր։

1997 թվականին Քեցբայան հեռացավ Աթենքի ֆուտբոլային ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով, ամռանը ներկայացավ Քեննի Դալգլիշիին, ով այդ ժամանակ «Նյուքասլ Յունայթեդ»-ի մարզիչն էր։ Չնայած նրան, որ Թեմուրին արդեն 29 տարեկան էր, Դալգլիշը որոշեց նրա հետ պայմանագիր կապել։ Վրացին գերազանց խաղ դրսևորեց։ Նոր ակումբում իր առաջաին խաղը կայացավ օգոստոսի 9-ին. այն ընդդեմ «Շեֆֆիլդ Ուենսդեյ»-ի էր՝ սեփական դաշտում, որն ավարտվեց հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Առաջին մրցաշրջանում Անգլիայում Քեցբայան հիմնական խաղացողն էր, խաղացել է 39 խաղ, խփել է 4 գոլ։ Չեմպիոնների լիգայում խաղացել է խմբային փուլի բոլոր 6 խաղերը։ Անգլիայի առաջնությունում խաղացել է վեց խաղ (1 ինքնագոլ), այդ թվում ֆինալում պարտված «Արսենալ»-ում։ Թեմուրին երկրպագուների շրջանում դարձավ հանրահայտ ֆիգուր։

Հաջորդ մրցաշրջանում Դալգլիշը նրան նստեցրել էր պահեստայինների նստարանին։ Առկա էր մրցակցություն Լիի և Բեթիի հետ։ Մեկ մրցաշրջանում նա խաղաց 33 խաղ, խփեց 8 գոլ։ Անգլիայի առաջնությունում խաղաց ևս 6 խաղ՝ 3 գոլով։ Եզրափակիչում «Նյուքասլ»-ը կրկին պարտվեց, այս անգամ Մանչեսթեր Յունայթեդից։ Եվրոառաջնություններում միայն մեկ անգամ է խաղացել։ Մրցաշրջանի կեսից ցանկացել է տեղափոխվել «Կայսրսլաութերն», ուր նրան առաջարկել էին լավագույն պայմաններ և հիմնական խաղացողի կարգավիճակ, բայց Դալգլիշը նրան համոզեց մնալ։ 1999/2000 թվականների մրցաշրջանում նա կրկին, որպես կանոն, պահեստային է. անցկացրել է 28 հանդիպում, խփել է 2 գոլ։ ՈւԵՖԱ-ի առաջնությունում խաղացել է 3 խաղ։

Սա Քեցբայայի վերջին խաղաշրջանն էր «Նյուկասլ»-ի կազմում։ Մրցաշրջանի կեսից նրան վաճառում են «Վուլվերհեմպթոն»-ին, (1 300 000 $), որը ավելի ցածր հորիզոնականներում էր խաղում։ 2000/01 մրցաշրջանում Թեմուրին խաղացել է 22 խաղ, խփել է 3 գոլ։ Բայց թիմի կազմում նա երկար չմնաց, և, 2001/02 խաղաշրջանում պարտվելով երեք խաղերում, 800 000 $-ով տեղափոխվեց շոտլանդական «Դանդի»։ Այստեղ նա ունեցել է 22 խաղ, խփել է 6 գոլ։ Իսկ մրցաշրջանի ավարտին վերադարձավ «Անորտոսիս», այստեղ 2004 թվականի հունվարին դարձավ ակումբի գործող մարզիչը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտեց 2006/07 մրցաշրջանում՝ հասցնելով խաղալ 99 խաղ, խփեց 39 գոլ, դարձավ Կիպրոսի 2005 թվականի չեմպիոնը և Կիպրոսի՝ 2003 և 2007 թվականների գավաթակիրը։ 2008/09 մրցաշրջանում «Անորտոսիս»-ը՝ Քեցբայայի ղեկավարությամբ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը անցած առաջին կիպրոսյան թիմը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմուրի Քեցբայա» հոդվածին։