Ծնվել է 1914 թվականի օգոստոսի 7-ին ՀԱՀ-իԱրևմտյան Կապ նահանգում[5]։ Կարիերա ֆիլմերում սկսել է օպերատորի օգնականի դերում, առաջին անգամ հիմնական կինոօպերատորի դերում հանդես գալով 1955 թվականին՝ «Ոսկե պարգև» ֆիլմի նկարահանումների ժամանակ[5]։ Թեդ Մուրի համեմատաբար հայտնի օպերատորական աշխատանքները համարվում են Ջեյմս Բոնդի մասին նկարահանված յոթ ֆիլմերը։ «Ռուսաստանից սիրով» ֆիլմի համար արժանացել է BAFTA-ի լավագույն օպերատորական աշխատանքի համար[6] և Կինոօպերատորների Բրիտանական միության մրցանակներին[7]։
Բոլոր ժամանակների մարդը ֆիլմում օպերետորական աշխատանքի համար Թեդ Մուրը ստացել է «Օսկար» և BAFTA մրցանակները[8][9]։
Մահացել է 1987 թվականին Անգլիայի Սուրեյ կոմսությունում։