Jump to content

Թայն Դեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայն Դեյլի
անգլ.՝ Tyne Daly
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1946(1946-02-21)[1][2][3] (78 տարեկան)
ԾննդավայրՄեդիսոն, Վիսկոնսին
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրանդեյսի համալսարան, Rockland Country Day School? և American Musical and Dramatic Academy?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինGeorg Stanford Brown?
Ծնողներհայր՝ James Daly?
Պարգևներ և
մրցանակներ

Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար

Lucy Award

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

«Էմմի» մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

«Էմմի» մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

և

Դրամատիկական գրասեղանիի մրցանակ Երաժշտական անվանի դերասանուհու համար

ԵրեխաներKathryne Dora Brown?
Կայքtyne-daly.com
 Tyne Daly Վիքիպահեստում

Թայն Դեյլի (անգլ.՝ Tyne Daly, փետրվարի 21, 1946(1946-02-21)[1][2][3], Մեդիսոն, Վիսկոնսին), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Կեգնի և Լեսլի» դետեկտիվ սերիալի և «Արդարացի Էմմի» հեռուստասերիալի շնորհիվ։

Իր կարիերայի ընթացքում տասնվեց անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակ ստանալու համար և վեց անգամ դարձել մրցանակակիր[4]։ 1999 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ, «Դրամա Դեսկ», ինչպես նաև հինգ անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակ ստանալու համար և երկու անգամ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի։ 1995 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում նրա անունով աստղ է դրվել[5]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Թայն Դեյլին ծնվել է Մեդիսոնում (Վիսկոնսին նահանգ)՝ դերասաններ Ջեյմս Դեյլիի և Մերի Հոուպ Նյուելլի ընտանիքում[6]։ Փոքր եղբայրը՝ Թիմ Դեյլին, նույնպես դերասան է։ Մեծացել է Վեսթչեսթեր շրջանում, կրթությունը ստացել է Բրանդեյան համալսարանում։ Կարիերան սկսել է թատրոնի բեմից[6]։

Նկարահանվել է տարբեր ֆիլմերում՝ «Ջոնը և Մերին», «Հեռախոս»։ Մեծ էկրանին նրա ամենահայտնի դերը եղել է «Օրենքի պահապան» ֆիլմում[6]։ Մեկ տարի անց «Մոտիկ անծանոթը» ֆիլմի շնորհիվ ստացել է իր առաջին «Էմմի» մրցանակը՝ ֆիլմում լավագույն կանացի դեր կատեգորիայում[6]։

1981 թվականին ստացել է իր կարիերայի ամենահաջողակ դերը՝ «Կեգնի և Լեյսի» ֆիլմում դետեկտիվ Մերի Բեթ Լեյսիի դերը։ Այս դերի շնորհիվ չորս անգամ արժանացել է Էմմի մրցանակի՝ դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր կատեգորիայում։ Երբ սերիալը ավարտվել է, նա Բրոդվեյի հեռուստաէկրանից տեղափոխվել է, հետո «Գնչուհի» բեմականացման շնորհիվ ստացել Թոնի մրցանակ՝ մյուզիքլում լավագույն կանացի դեր կատեգորիայում։

1991 թվականին «Ռոզի Օ’նիլի փորձությունը» սերիալի էպիզոդում վերամիավորվել է Շերոն Գլեսսի հետ։ Այնուհետև խաղացել է «Թևեր» սիթքոմում, որի արդյունքում արժանացել է ևս մեկ Էմմի մրցանակի[5]։ Նա հայտնվել է ևս մեկ բրոդվեյան մյուզիքլում, սակայն ձախողվել է, իսկ 1994 թվականին վերադարձել է հեռուստատեսություն և նկարահանվել Քելլի Մարտինի հետ «Քրիստի» պատմական սերիալում, որտեղ կատարել է երկրորդ պլանի դեր։ Ստացել է հինգերորդ Էմմի մրցանակը՝ այս անգամ դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։

1995 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում նրա անունով դրվել է աստղ։ Այդժամ նա նկարահանվում էր Վենեսա Ուիլյամսի հետ «Հաջողություն թռչնակ» մյուզիքլում։ Նա շարունակել է նկարահանվել հեռուստաֆիլմերում, իսկ 1999-2005 թվականների ընթացքում «Արդարացի Էմի» սերիալում խաղացել է Էմի Բրենեմանի մոր դերը։ Դեյլին կրկին վեց անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի՝ 2003 թվականին ստանալով մրցանակը։

2006 թվականին վերադարձել է Բրոդվեյի դահլիճ՝ խաղալով Սինտի Նիկսոնի հետ «Նապաստակի բույնը» պիեսում։ Նույն թվականին արժանացել է Թոնի մրցանակի՝ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար[7]։ 2015 թվականին Սեյլին Սալի Ֆիլդի հետ նկարահանվել է «Ողջույն, իմ անունը Դորիս է» ֆիլմում՝ խաղալով նրա ընկերուհու դերը[8]։ Խաղացել է «Սարդ֊մարդ։ Տունդարձ» ֆիլմում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1969 Ջոնն ու Մերին John and Mary Հիլարի
1970 Ազատված հրեշտակը Angel Unchained Մերիլի
1972 Խաղացեք ինչպես գրված է Play It as It Lays Լրագրողուհի
1973 Շնացողուհին The Adulteress Ինեզ Սթայներ
1976 Օրենքի պահապան The Enforcer Քեյթ Մուռ
1977 Speedtrap Նիֆթի Նոլան
Հեռախոս Telefon Դորոտի Փաթերման
1981 «Զուտ» ոճի հանդերձանք Zoot Suit Էլիս Բուլումֆիլդ
1985 Ավիատոր The Aviator Էվելին Սթիլեր
Մղողներ և խաբեբաներ Movers & Shakers Նենսի Դերման
1997 Սերը չար է The Lay of the Land բժիշկ Գուտմահեր
1999 Աշնանային սիրտ The Autumn Heart Աննա
2000 Կապիկների նախնիները The Simian Line Արնիտա
Էդեմից մի կտոր A Piece of Eden Աուրելյա
2015 Բարև ձեզ, իմ անունը Դորիս է Hello, My Name Is Doris Ռոզ
2017 Սարդ-մարդ։ Տունդարձ Spider-Man: Homecoming Աննա Մարի Հյոգ
Արևելյան Հեքիաթ Basmati Blues Էվելին
2018 Բաստեր Սքրագսի բալլադը The Ballad of Buster Scruggs Լեդի The Mortal Remains նովել
A Bread Factory, Part One Դորոթեա
A Bread Factory, Part Two

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Tyne Daly — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. «Primetime Emmy Award Database (Awards)». Academy of Television Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  5. 5,0 5,1 «Awards for Tyne Daly». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Tyne Daly- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  7. «Tyne Daly». Internet Broadway Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  8. Joe Leydon (14 марта 2015). «SXSW Film Review: 'Hello, My Name Is Doris'». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայն Դեյլի» հոդվածին։