Թայբե Յուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայբե Յուսեյն
բուլղար․՝ Тайбе Юсеин Мустафа
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1991(1991-05-04)[1] (32 տարեկան)
ԾննդավայրKubrat, Ռազգրադի մարզ, Բուլղարիա[2][3][1]
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունըմբիշ
 Taybe Yusein Վիքիպահեստում

Թայբե Մուստաֆա Յուսեյն (բուլղար․՝ Тайбе Мустафа Юсеин, մայիսի 4, 1991(1991-05-04)[1], Kubrat, Ռազգրադի մարզ, Բուլղարիա[2][3][1])[4], բուլղարուհի ազատ ոճի ըմբիշ, 2018 թվականի աշխարհի չեմպիոն, 2018 և 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։ Ընդհանուր առմամբ նա նվաճել է աշխարհի վեց և Եվրոպայի ութ առաջնությունների մեդալ[5][6]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռազգրադի մարզի Կուբրատ համայնքի Միդրևո գյուղում։ 2010 և 2011 թվականներին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2012 և 2013 թվականներին՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Թայբե Յուսեյնը 2014 թվականին եղել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ 2015 թվականին Բաքվում կայացած 1-ին Եվրոպական խաղերում նա նվաճել է բրոնզե մեդալ։

2018 թվականին Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Թայբեն համարվել է մրցակիցներից ոմենաուժեղը և իր կարիերայում առաջին անգամ դարձել մայրցամաքի չեմպիոն։

Բուդապեշտում տեղի ունեցած 2018 թվականի աշխարհի առաջնությունում բուլղարուհին հաղթել է բոլոր մրցակիցներին և մինչև 62 կգ քաշային կարգում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

2019 թվականին Ղազախստանում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում 62 կգ քաշային կարգում Թայբեն նվաճել է արծաթե մեդալ և ձեռք բերել օլիմպիական արտոնագիր՝ իր ազգային օլիմպիական կոմիտեի համար։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում կայացած մայրցամաքային առաջնությունում մինչև 62 կգ քաշային կարգում Յուսեյնը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է մոլդովացի մարզուհի Մարիանա Չերդիվարային։

2021 թվականին նա Լեհաստանի Վարշավա քաղաքում անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.bok.kiwi97.com/sites/default/files/almanac/bok_baku_final.pdf
  2. 2,0 2,1 2,2 https://www.bgolympic.org/%D1%80%D0%B8%D0%BE-2016/1106-%D0%B1%D0%BE%D1%80%D0%B1%D0%B0
  3. 3,0 3,1 3,2 https://www.bul-wrestling.org/%D0%BE%D1%82%D0%B1%D0%BE%D1%80%D0%B8/%D0%B6%D0%B5%D0%BD%D0%B8/6606-62-%D0%BA%D0%B3
  4. «Taybe Mustafa Yusein». olympics.com.
  5. «HERACLES Ultimate». fila-official.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. Rusev, Dimitar (2021 թ․ հուլիսի 21). «Нашите олимпийски борци извън тепиха». bntnews.bg. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Rowbottom, Mike (2021 թ․ հունիսի 10). «Stadnik unstoppable on day one of women's wrestling at Poland Open». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  8. «2021 Poland Open Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայբե Յուսեյն» հոդվածին։