Թամմին Պամելա Սուրսոկը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 19-ին Յոհաննեսբուրգում։ Փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվել է Ավստրալիա։ Վեց տարեկանում սկսել է զբաղվել պարով։ Ավարտել է «Trinity Speech and Drama college»-ն Անգլիայում, ինչպես նաև` Սիդնեյի երիտասարդական երաժշտական թատրոնը։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում առաջ է տանում նաև փոփ-երգչուհու գործունեությունը։
2000 թվականին Թամմինն առաջնախաղ է ունեցել հեռուստատեսությունում` խաղալով «Տանը և ճանապարհին» սերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2004 թվականը[1].
2011 թվականի օգոստոսի 24-ից Թամմինն ամուսնացած է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Շոն ՄակԷվենի հետ։ Ամուսիններն ունեն աղջիկ` Ֆինիքս Էմմանուել ՄակԷվեն (ծնվ.08.10.2013):
2009 թվականից նա ապրում է Ավստրալիայի Հարավային Ուելսի Սուրբ Այվս քաղաքում։