Թամարա Բուչուչանու-Բոտեզ
Թամարա Բուչուչանու-Բոտեզ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1929[1] |
Ծննդավայր | Բենդերի, Ռումինիայի թագավորություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 2019[3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Գերեզման | Q71392457? |
Կրթություն | Բուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան «Ի. Օ. Կարաջիալե» |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ազգություն | ռումինացի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Թամարա Բուչուչանու-Բոտեզ՝ Վիքիպահեստ | |
Թամարա Բուչուչանու-Բոտեզ (ռումիներեն՝ Tamara Buciuceanu-Botez, օգոստոսի 10, 1929[1], Բենդերի, Ռումինիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 15, 2019[3], Բուխարեստ, Ռումինիա), կինոյի և թատրոնի ռումինացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թամարա Բուչուչանու-Բոտեզը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 10-ին Բանդերիում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն)։
1948-1951 թվականներին Թամարա Բուչուչանու-Բոտեզը սովորել է Յասիի թատերական ինստիտուտում։ Չորրորդ կուրսում սովորելու ժամանակ տեղափոխվել է Բուխարեստ և կրթությունը շարունակել Թատերական արվեստի ինստիտուտում (ներկայում՝ Կինոյի և թատրոնի «Ի. Լ. Կարաջալե» ազգային համալսարան, ռումիներեն՝ Universității Naționale de Artă Teatrală și Cinematografică „I.L. Caragiale“), որտեղ սովորել է պրոֆեսորներ Նիկոլա Բալտատնուի (Nicolae Bălțățeanu) և Սորանա Կորոամա-Ստանկայի (Sorana Coroamă-Stanca) մոտ։ Ուսումնառությունն ավարտել է 1952 թվականին։
Թամարա Բուչուչանու-Բոտեզը եղել է 1960-ական թվականներից մինչև 2000-ական թվականների ռումինացի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը։ Նա աշխատել է Բուխարեստի «Օդեոն» թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է ռումինական գեղարվեստական ֆիլմերում[4]։
2014 թվականի հոկտեմբերի 23-ին Սինայա քաղաքի Պելեշ ամրոցում տեղի ունեցած հանդիսության ժամանակ դերասանուհի Թագավորական տան կողմից պարգևատրվել է Ռումինիայի թագի չորրորդ աստիճանի շքանշանով (սպա), որ նրան հանձնել են թագավոր Միխայ I-ն ու արքայադուստր Մարգարիտան[5]։
Թամարա Բուչուչանու-Բոտեզը 1962 թվականից ամուսնացած է եղել բժիշկ-անեսթեզիոլոգ Ալեքսանդրու Բոտեզի (Alexandru Botez) հետ, ով մահացել է 1996 թվականին)։ Նրանք երեխաներ չեն ունեցել։
Դերասանուհու կենդանության օրոք՝ 2014 թվականին, Ռումինիայում թողարկվել է նրան նվիրված նամականիշ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թամարա Բուչուչանու-Բոտեզը նկարահանվել է ռումինական գեղարվեստական ֆիլմերում.
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 http://aarc.ro/cineasti/cineast/3001
- ↑ Tamara Buciuceanu Արխիվացված 2014-07-14 Wayback Machine (ռում.)
- ↑ Draga Olteanu Matei şi Tamara Buciuceanu, printre personalităţile decorate de Regele Mihai (ռում.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- „Trac nu am avut niciodată..." Արխիվացված 2015-02-19 Wayback Machine (ռում.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Բուչուչանու-Բոտեզ» հոդվածին։ |
|