Թամարա Բուչուչանու-Բոտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Թամարա Բուչուչանու-Բոտեզ
Tamara Buciuceanu (1).jpg
Ծնվել է օգոստոսի 10, 1929(1929-08-10)[1] (89 տարեկան)
Ծննդավայր Բենդերի, Ռումինիայի թագավորություն
Կրթություն Բուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան « Ի. Օ. Կարաջիալե»
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Ազգություն ռումինացի
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 1952 թվականից
Պարգևներ և մրցանակներ Order of the Crown
IMDb ID 0118312
Commons-logo.svg Թամարա Բուչուչանու-Բոտեզ՝ Վիքիպահեստ

Թամարա Բուչուչանու-Բոտեզ (ռում.՝ Tamara Buciuceanu-Botez, օգոստոսի 10, 1929(1929-08-10)[1], Բենդերի, Ռումինիայի թագավորություն), կինոյի և թատրոնի ռումինացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Բուչուչանու-Բոտեզը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 10-ին Բանդերիում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն

Թամարա Բուչուչանու-Բոտեզի պատկերով նամականիշ

1948-1951 թվականներին Թամարա Բուչուչանու-Բոտեզը սովորել է Յասիի թատերական ինստիտուտում։ Չորրորդ կուրսում սովորելու ժամանակ տեղափոխվել է Բուխարեստ և կրթությունը շարունակել Թատերական արվեստի ինստիտուտում (ներկայում՝ Կինոյի և թատրոնի «Ի. Լ. Կարաջալե» ազգային համալսարան, ռում.՝ Universității Naționale de Artă Teatrală și Cinematografică „I.L. Caragiale“), որտեղ սովորել է պրոֆեսորներ Նիկոլա Բալտատնուի (Nicolae Bălțățeanu) և Սորանա Կորոամա-Ստանկայի (Sorana Coroamă-Stanca) մոտ։ Ուսումնառությունն ավարտել է 1952 թվականին:

Թամարա Բուչուչանու-Բոտեզը եղել է 1960-ական թվականներից մինչև 2000-ական թվականների ռումինացի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը։ Նա աշխատել է Բուխարեստի «Օդեոն» թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է ռումինական գեղարվեստական ֆիլմերում[2]:

2014 թվականի հոկտեմբերի 23-ին Սինայա քաղաքի Պելեշ ամրոցում տեղի ունեցած հանդիսության ժամանակ դերասանուհի Թագավորական տան կողմից պարգևատրվել է Ռումինիայի թագի չորրորդ աստիճանի շքանշանով (սպա), որ նրան հանձնել են թագավոր Միխայ I-ն ու արքայադուստր Մարգարիտան[3]:

Թամարա Բուչուչանու-Բոտեզը 1962 թվականից ամուսնացած է եղել բժիշկ-անեսթեզիոլոգ Ալեքսանդրու Բոտեզի (Alexandru Botez) հետ, ով մահացել է 1996 թվականին)։ Նրանք երեխաներ չեն ունեցել։

Դերասանուհու կենդանության օրոք՝ 2014 թվականին, Ռումինիայում թողարկվել է նրան նվիրված նամականիշ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Բուչուչանու-Բոտեզը նկարահանվել է ռումինական գեղարվեստական ֆիլմերում.

  • Titanic vals (1964)
  • Vegetarian (1973)
  • Ma-ma (1976)
  • Ultimele zile ale verii (1976)
  • Premiera (1976)
  • Serenadă pentru etajul XII (1976)
  • Vis de ianuarie (1978)
  • Melodii, melodii (1978)
  • Ion: Blestemul pământului, blestemul iubirii (1979)
  • Cântec pentru fiul meu (1980)
  • Alo, aterizează străbunica!.. (1981)
  • De ce trag clopotele, Mitică? (1981)
  • Grăbește-te încet (1981)
  • Înghițitorul de săbii (1981)
  • Șantaj (1981)
  • Prea tineri pentru riduri (1982)
  • Bocet vesel (1983)
  • Declarație de dragoste (1985)
  • Cuibul de viespi (1986)
  • Liceenii (1986)
  • Primăvara bobocilor (1987)
  • Punct și de la capăt (1987)
  • Extemporal la dirigenție (1988)
  • Liceenii Rock'n'Roll (1991)
  • Liceenii în alertă (1993)
  • Paradisul în direct (1994)
  • Sexy Harem Ada-Kaleh (2001)
  • Nunta mută (2008)
  • Toată lumea din familia noastră (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]