Jump to content

Թամար Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամար Թումանյան
Ծնվել էմայիսի 10, 1907(1907-05-10)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 11, 1989(1989-11-11) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ և Գայանյան օրիորդաց դպրոց
ԱշխատավայրՀովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն

Թամար Հովհաննեսի Թումանյան (մայիսի 10, 1907(1907-05-10), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1989(1989-11-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1977)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1935)։

Հովհաննես Թումանյանի դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Թումանյանը ծնվել է Թիֆլիսում 1907 թվականին, բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1933 թվականից Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում աշխատել է ճարտարապետ, 1945-1949 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար, 1947-1951 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետական ֆոնդի վարչության նախագահ, 1966-1989 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն[1], որտեղ ստեղծել է «Վերնատան» հուշասենյակը[2], «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով[3]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Թումանյանի նախագծերով կառուցվել են շենքեր և շինություններ Երևանում և այլ քաղաքներում։

  • Քանաքեռ ԳԷՍ-ի բնակելի շենք, Երևան
  • №447 գործարանի բնակելի շենք, Երևան
  • №447 գործարանի հանրակացարան, Երևան
  • Օթերևութաբանական վարչության շենք, Երևան
  • Հյուրանոց Սիսիանում

Մասնակցել է Երևանում կառավարության ընդունելությունների տան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախագծերի մշակման աշխատանքներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanian.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  2. «Թամար Թումանյան». urbanista.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Zarkfoundation - Թամար Թումանյան». zarkfoundation.com.