Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան
Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կազան |
Վայր | Կազան |
Հիմնադրվել է | 1958 |
Կայք | izo-museum.ru |
Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան (թաթ.՝ ТР дәүләт сынлы сәнгать музее - Татарстанның сынлы сәнгать музее), Ռուսաստանի արվեստի ամենամեծ գանձարաններից մեկը։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ստեղծվել է 1958 թվականին ՌԴ մշակույթի նախարարության հրամանով, Թաթարստանի պետական պատկերասրահի հիմքի վրա[1]։ 1967 թվականից թանգարանը գտնվում է 20-րդ դարի սկզբին կառուցված Կազանի ռազմական օկրուգի գեներալ Ա. Գ. Սանդեցկու նստավայրում։ Թանգարանի տարածքը ներառում է առանձնատունը, որտեղ ներկայացված են հիմնական ցուցադրությունները, կա զբոսայգի, ֆոնդապահոցի շենք, երեխաների և պատանիների ստեղծագործական զարգացման ռեսուրսային կենտրոն, գիտական արխիվ, համաժողովների սրահ։
Թանգարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում՝
- «Խազինե» ազգային պատկերասրահը 2005 թվականից, գտնվում է Կազանի Կրեմլում
- Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանի ժամանակակից արվեստի պատկերասրահը 2009 թվականից
2016 թվականին Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանի հիման վրա բացվել է Ռուսաստանի առաջին մշակութային և ցուցահանդեսային կենտրոնը, որի կազմի մեջ է մտնում երեխաների և պատանիների ստեղծագործական զարգացման ռեսուրսային կենտրոնը և «Ռուսական թանգարան։ Վիրտուալ մասնաճյուղ» տեղեկատվական-կրթական կենտրոնը։
Թանգարանի գործունեության ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցահանդեսային գործունեություն
- Գիտա-ֆոնդային գործունեություն, ռեստավրացիա
- Գիտական և գիտատեխնիկական գործունեություն
- Հրատարակչական գործունեություն
- Մշակութա-կրթական գործունեություն
Թանգարանի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 25 հազար նկար, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ։ Հատկապես արժեքավոր են Սվիյաժսկ քաղաքի Վերափոխման տաճարի 16-րդ դարի երկրորդ կեսի հին ռուսական սրբապատկերակը, 15-16-րդ դդ. Մ. Շոնհաուերի, Ա. Դյուրերաի, Լ. Լեյդենսկու, Մ. Ռայմոնդի վաղ եվրոպական փորագրություններ, երկրում Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինի արվեստի ամենամեծ հավաքածուն, Իվան Շիշկինի գեղանկարների և գրաֆիկայի հավաքածուն, ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ Բակի Ուրմանչե ժառանգությունը։
Այցելուները թանգարանու կարող են ծանոթանալ հետևյալ հավաքածուներին՝
- Հին ռուսական արվեստի հավաքածու
- Ռուսական արվեստի հավաքածու
- Խորհրդային արվեստի հավաքածու
- Ազգային արվեստի հավաքածու
- Արևմտաեվրոպական արվեստի հավաքածու
- Գրաֆիկայի հավաքածու
- Կիրառական արհեստի հավաքածու
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Եկատերինա Իվանոնվա Կարզինկինայի դիմանկարը», 1838, Վասիլի Տրոպինին (վիքիտվյալներ)
-
«Ծեր գյուղցու դիմանկար», Իվան Ժուրավլյով (վիքիտվյալներ)
-
«Մարիա Պավլովնա Լենոևայի դիմանկարը», 1820-ական թթ., Կարլ Յակովլևիչ Ռեյխել, (վիքիտվյալներ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Государственный музей изобразительных искусств Республики Татарстан». www.museum.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кто есть кто в науке об искусстве : (Республика Татарстан) : Справочник / Акад. наук Респ. Татарстан. Науч. совет по искусствознанию и эстетике; [Редкол.: Галеев Б. М. (отв. и науч. ред., сост.) и др.]. — Казань : ФЭН, 1998. — С. 16. — 116 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան» հոդվածին։ |
|