Էքին Մերթ Դեյմազ (թուրքերեն՝ Ekin Mert Deymaz, դեկտեմբերի 2, 1990(1990-12-02)[1], Արնհեմ, Նիդերլանդներ), թատրոնի և կինոյի թուրք դերասան և մոդել։ «Թուրքիայի լավագույն մոդել» մրցույթի ժամանակ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 2016 թվականի դրությամբ խաղացել է երեք հեռուստասերիալներում։ Հեռուստասերիալների ոլորտում առաջին խաղը եղել է «Նոթատետր» հեռուստասերիալում, որը վարկանիշի պատճառով շուտով փակվել է[2][3]։ Հաջորդ տարի դերասանը սկսեց նկարահանվել «Ելակի բույրը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Վոլքան Մաժարօղլուի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաընկերության եթերում։ Նրա խաղընկերներն են եղել Յուսուֆ Չիմը և Դեմեթ Օզդեմիրը։ Հեռուստասերիալը եղել է 2015 թվականի ամառային եթերաշրջանի ամենադիտված հեռուստասերիալը։ Նկարահանվել է «Կյանքը հիանալի է, երբ սիրում ես» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է FOX հեռուստաընկերության եթերում[4][5]։ Սերիալում Էքինը մարմնավորում է Սավաշ Գյոչերի դերը։ Բացի դերասանական կարիերայից զբաղվում է նաև մոդելային գործով և դասախոսությամբ։ Հալիչի համալսարանում սովորում է քոուչինգ և ֆիթնես։