2001-2008 թթ. Սպոելստրան ծառայել է որպես «Մայամի Հիթի» մարզչի օգնական և սկաուտների բաժնի ղեկավար[1]։ 2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Փեթ Ռայլիին, ով իր հերթին զբաղեցնում է ակումբի նախագահի թափուր տեղը։ Սպոելստրայի մարզչական տարիներին «Հիթը» նվաճել է 2012 և 2013 թվականների NBA-ի գավաթը, ինչպես նաև հասել մինչև 2011 թվականին գերեզրափակիչ ռաունդ՝ զիջելով «Դալաս Մավերիքսին»՝ 4-2 հաշվով։