Jump to content

Էրիկ Սուոլուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Սուոլուել
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Մերիլենդի համալսարան (2003)[2], University of Maryland Francis King Carey School of Law? (2006)[2], Dublin High School?[2] և Campbell University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ֆուտբոլիստ և փաստաբան
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1980(1980-11-16)[3] (44 տարեկան)
Ծննդավայր Sac City, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Brittany Watts?
 
Կայք՝ swalwell.house.gov

Էրիկ Սուոլուել (անգլ.՝ Eric Michael Swalwell Jr., նոյեմբերի 16, 1980(1980-11-16)[3], Sac City, Այովա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (2013 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 16-ին Սեք Սիթի քաղաքում (Այովա նահանգ), սակայն մեծացել է Կալիֆոռնիայում՝ Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի արևելյան ափին։ Ծնվել է ոստիկանի ընտանիքում։ Չորս երեխաններից ավագն էր, և առաջինը ընտանիքում, ով բարձրագույն կրթություն է ստացել։ 2003 թվականին ավարտել է Մերիլենդի համալսարանը, 2006 թվականին՝ Բալթիմորի Մերիլենդի համալսարանի իրավունքի դպրոցը։ 2006-2013 թվականներին աշխատել է Կալիֆոռնիայի Ալամիդա շրջանի դատախազի գրասենյակում[4]։

2012 թվականի նոյեմբերին Կալիֆոռնիայի 15-րդ ընտրատարածքում հաղթել է իր կուսակից Փիթ Սթարկին, որն այդ պատգամավորական աթոռը զբաղեցնում էր 40 տարի, և անցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ[5]։

2019 թվականի ապրիլի 8-ին Սուոլուելը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման համար պայքարի մեջ մտնելու մասին[6]։

2019 թվականի հուլիսի 8-ին, հունիսի վերջին մասնակցելով Մայամիի թեկնածուների առաջին բանավեճերին, Սուոլուելը հայտարարել է իր քարոզարշավի դադարեցման մասին՝ նպատակ ունենալով կենտրոնանալ Ներկայացուցիչների պալատում վերընտրվելու վրա։ Բանավեճերի ընթացքում լսարանի ուշադրությունը գրավել է՝ Ջոզեֆ Բայդենին հիշեցնելով, որ նա 32 տարի առաջ առաջին անգամ հայտարարել է «ջահը նոր սերնդին փոխանցելու» մտադրության մասին, և նախկին փոխնախագահին կոչ է արել ի վերջո դա անել[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ամուսնացել է Բրիթանի Ուոթսի (Brittany Watts) հետ, մինչև 2018 թվականը նրանք ունեցել են երկու երեխա[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/eric-swalwell-1980
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=S001193
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Jacqueline Yoo (2019 թ․ ապրիլի 10). «Rep. Eric Swalwell is running for president, here's what you need to know» (անգլերեն). ABC News. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  5. Jennifer Haberkorn (2012 թ․ նոյեմբերի 7). «Stark defeated after 40 years in Congress» (անգլերեն). Politico. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  6. Eli Watkins (2019 թ․ ապրիլի 14). «Swalwell on proposed assault weapons ban: 'Keep your pistols, keep your long rifles, keep your shotguns'» (անգլերեն). CNN News. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  7. Aamer Madhani (2019 թ․ հուլիսի 8). «As Swalwell drops out, 2020 candidates face similar question: Do I have a chance at winning?» (անգլերեն). USA Today. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  8. Grace Panetta (2019 թ․ ապրիլի 15). «Eric Swalwell is running for president in 2020. Here's everything we know about the candidate and how he stacks up against the competition» (անգլերեն). Business Insider. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «SWALWELL, Eric, (1980 - )». Biographical Directory of the United States Congress (անգլերեն). congress.gov. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Սուոլուել» հոդվածին։