Էվրի-Կուրկուրոն
Բնակավայր | ||
---|---|---|
Էվրի-Կուրկուրոն | ||
ֆր.՝ Évry-Courcouronnes[1] | ||
Երկիր | Ֆրանսիա | |
Համայնք | Էսոն և arrondissement of Évry? | |
Հիմնադրված է | հունվարի 1, 2019 թ. | |
Մակերես | 12,70 կմ² | |
ԲԾՄ | 58 մետր | |
Բնակչություն | ▲66 700 մարդ (հունվարի 1, 2022)[2] | |
Փոստային դասիչ | 91000 | |
Պաշտոնական կայք | evrycourcouronnes.fr | |
| ||
Էվրի-Կուրկուրոն (ֆրանսերեն՝ Évry-Courcouronnes. ֆրանսերեն արտասանութամբ՝ evʁi kuʁkuʁɔn), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Էսսոն դեպարտամենտում, որի վարչական կենտրոնն է[3]։
Համայնքը կազմավորվել է 2019 թվականի հունվարի 1-ին Էվրի և Կուրկուրոն բնակավայրերի միավորման արդյունքում[4]։
Էվրի-Կուրկուրոնում է տեղակայված Genopole գիտահետազոտական կենտրոնը, որի կազմի մեջ ընդգրկված բազմաթիվ լաբորատորիաներում ու գիտական հաստատություններում ուսումնասիրություններ են կատարվում գենետիկայի, կենսատեխնոլոգիայի և դրանց հարակից գիտությունների ասպարեզում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
1968 | 7292 | — |
1975 | 19 663 | +15.22% |
1982 | 34 542 | +8.38% |
1990 | 58 793 | +6.87% |
1999 | 63 391 | +0.84% |
2007 | 67 138 | +0.72% |
2012 | 65 951 | −0.36% |
2017 | 67 967 | +0.60% |
Populations of the area corresponding with the commune of Évry-Courcouronnes at 1 January 2020. Աղբյուր՝ INSEE[5] |
Զբոսայգին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգստի, ժամանցի գրավիչ վայրերից է Parc-du-Lac Courcouronnes զբոսայգին՝ փոքրիկ լճով և նշանավոր մագլցման պատով (Dame du Lac), որը կառուցվել է ճարտարապետ Պիեռ Շեքլիի նախաձեռնությամբ, 1975 թվականին[6]։ Թեև 21-րդ դարասկզբից հանրությանն արգելվել է օգտագործել պատը, այդուհանդերձ այդ արգելքը խախտողների պակաս չի զգացվում, ոմանք նույնիսկ կանոնավոր կերպով շարունակում են մագլցումները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործող ավագ և բարձրագույն կրթության համբավավոր օջախներից են բիզնես դպրոցը (Institut Mines-Télécom Business School), համակարգչային գիտությունների ազգային դպրոցը (National School of Computer Science for Industry and Business), Telecom SudParis հաստատությունը և Էվրի Վալ դ՛Էսսոն համալսարանը (University of Évry Val d'Essonne):
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկաթուղային կայարանը
-
Télécom et Management SudParis կրթօջախի 3-րդ կամպուսը
-
Համալսարանը
-
Թատրոնը
-
Հովհաննես-Պողոս 2-րդի անվան հրապարակը և դոմինկյան վանքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Commune d’Évry-Courcouronnes (91228), INSEE
- ↑ «Arrêté préfectoral de l'Essonne, 12 Octobre 2018» (PDF). էջեր 83–86. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ artistique, France Ministère de la culture et de la communication Service de la création (1978). L'Art et la ville, art dans la vie: l'espace public vu par les artistes en France et à l'étranger depuis 10 ans : exposition [itinérante, 1978- ] (ֆրանսերեն). la Documentation française. էջ 67-68. ISBN 978-2-11-000268-6. "SZEKELY Pierre, 1975 : Sculpture escalade béton. En bordure du lac de Courcouronnes, la sculpture"
- ↑ Évry – Coopération et jumelage
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվրի-Կուրկուրոն» հոդվածին։ |
|