Էստոնիայի ճանապարհային թանգարան
Էստոնիայի ճանապարհային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Էստոնիա |
Վայր | Վառբուսե |
Ղեկավարության նստավայր | Վառբուսե |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 15, 2000 |
Կայք | muuseum.mnt.ee |
Էստոնիայի ճանապարհային թանգարան (էստ․՝ Eesti Maanteemuuseum), էստոնական թանգարան՝ նվիրված ճանապարհների և ճանապարհային տեխնիկայի պատմությանը։ Թանգարանի նպատակն է այցելուներին ծանոթացնել ճանապարհների պատմությանը գիտական, կրթական և ժամանցային ձևով։ Թանգարանը տեղակայված է Պիլվամաա նահանգի Կանեպի շրջանի Վարբուզե գյուղում, Տարտու-Վասցելիինա-Պսկով հին ճանապարհի մերձակայքում 1863 թվականին կառուցված փոստային կայանի տարածքում և շինությունում։ Թանգարանի հիմնադիրը Էստոնիայի ճանապարհային դեպարտամենտն է[1][2][3]։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է Աադու Լաասին (էստ․՝ Aadu Laas, 1928-2001), ով երկար տարիներ ղեկավարել է էստոնական ճանապարհների շինարարությունն ու սպասարկումը և համարվում է «էստոնական ճանապարհների գլխավոր ինժեները»[4]։ Գաղափարն առաջարկվել է 1980-ականներին։ Թանգարանի ստեղծումը սկսվել է 1990-ականների վերջին։ Որոշվել է թանգարանը կազմակերպել Պիլվամաա նահանգի Վարբուզե գյուղի նախկին փոստային կայանի տարածքում։ Կայանը կառուցվել է 1863 թվականին և օգտագործվել է ձիաքարշային փոստի համար մինչև 1930-ական թվականները։ Կայարանում են գտնվել մի քանի տասնյակ ձիեր, որոնք կանոնավոր փոստային ծառայություններ են իրականացրել Տարտու և Վիրու քաղաքների միջև։ Այն բանից հետո, երբ ձիաքարշային փոստային բաժանմունքը քայքայվել է, 1935 թվականին կայանը հանձնվել է ճանապարհային վարչության տնօրինությանը։ Մինչև 1997 թվականը ճանապարհային սպասարկման կենտրոնը գտնվել է այդ տարածքում։
Փոստային կայանների համալիրը, որը բաղկացած է հինգ շենքից, պահպանվում է որպես ճարտարապետական հուշարձան։ Համալիրը ներառում է հետևյալ շենքերը՝
- Գլխավոր շենք, ռեստավրացիայի է ենթարկվել 2001 թվականին,
- Կառասրահ, ռեստավրացիայի է ենթարկվել 2001 թվականին,
- Ախոռներ, ռեստավրացիայի են ենթարկվել 2004 թվականին,
- Դարբնոց, ռեստավրացիայի է ենթարկվել 2005 թվականին,
- Կառապանների և թամբագործների կացարան, որը ռեստավրացիայի է ենթարկվել 2005 թվականին։
Համալիրի շենքերը կառուցված են կարմիր աղյուսով և սալաքարով, դրանք միացված են ընդհանուր քարե պարսպով, որի ներսում կա բակ։ 2003 թվականին մոտ 1000 մ² տարածքով անգար է կառուցվել՝ ցուցադրելու ճանապարհային տեխնիկան և ճանապարհային տրանսպորտային միջոցները, որոնք երբևէ կարելի է տեսնել Էստոնիայի ճանապարհներին։
Դրանք են հիմնական շենքը և ձիակառքերի կառասրահը (ռեստավրացիայի է ենթարկվել 2001 թվականին), ախոռները (ռեստավրացիայի են ենթարկվել 2004 թվականին), դարբնոցը և կառապանների և թամբագործների համար նախատեսված կացարանը (ռեստավրացիայի է ենթարկվել 2005 թվականին)։ Բոլոր շենքերը միացված են քարե պարսպով` կազմելով ընդարձակ բակ։ 2003 թվականին կառուցված 1000 մ² անգարում ցուցադրվում են Էստոնիայի ճանապարհներով ընթացող մեքենաները, ինչպես նաև այն մեքենաները, որոնք օգտագործվել են այդ ճանապարհների կառուցման համար[3][5]։
Թանգարանի խորհուրդը առաջին անգամ հավաքվել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին․ այդ ամսաթիվը համարվում է թանգարանի հիմնադրման ամսաթիվը։ Հաջորդ տարի երեք հոգի սկսել է աշխատել որպես աշխատակիցներ, աշխատանքները ֆինանսավորել է Ճանապարհային դեպարտամենտի Պիլվասկի մասնաճյուղը։ Թանգարանը բացվել է այցելուների համար 2005 թվականի հունիսի 6-ին։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Մարգե Ռեննիտը (էստ․՝ Marge Rennit)[3][5]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի նպատակն է հնարավորինս լայնորեն բացահայտել ճանապարհների պատմությունը։ Թանգարանի ցուցադրությունը նպատակ ունի ճանապարհը ներկայացնել որպես զարգացող ֆիզիկական միջավայր, որի փոփոխությունը տեղի է ունենում ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցների զարգացմանը զուգահեռ։ Այցելուների ուշադրությունն է հրավիրվում այն բանի վրա, թե ինչպես են փոխվում ճանապարհներից օգտվողների կարիքներն ու սովորությունները ժամանակի ընթացքում։
Թանգարանն ունի ցուցանմուշների հետևյալ կատեգորիաները․
- Ճանապարհաշինական մեքենաներ և ճանապարհների սպասարկման մեքենաներ՝ գրեյդերներ, գլդոններ, բեռնատարներ, ավազ փռիչներ և այլն։ Թանգարանն ունի Բալթյան երկրների գրեյդերների ամենաամբողջական հավաքածուներից մեկը։ Այստեղ է գտնվում Էստոնիայում առաջին մոտորիզացված գրեյդերը՝ Bitvargen-ը, ինչպես նաև Պայդեսկի ճանապարհաշինական մեքենաների գործարանի կողմից արտադրված В-10 և Д-512 ավտոգրեյդերները,
- Տրանսպորտային միջոցներ՝ ծածկակառքեր, սայլակառքեր, ավտոմեքենաներ, ավտոբուսներ և այլն,
- Այլ իրեր՝ օժանդակ սարքավորումներ, ազդանշանային լույսեր, համարանիշեր, աշխատանքային գործիքներ, աշխատողների համազգեստ և այլն,
- Արխիվ՝ փաստաթղթեր, ձեռագրեր, գույքագրման ցուցակներ, անցագրեր, նամակագրություն և այլն,
- Քարտեզներ, գծագրեր, պլաններ,
- Հրատարակություններ՝ ուղեցույցներ, դասագրքեր, տեխնիկական և կարգավորող փաստաթղթեր, գովազդային նյութեր, անձնական գրադարաններ և այլն,
- Ֆոտոհավաքածու՝ ֆոտո, կինո և տեսանյութեր[6]։
Բացի ցուցադրությունից, թանգարանն առաջարկում է մի շարք զվարճանքներ։ Այցելուները կարող են ճանապարհորդել կայանի տարածքում փոստի կառքով, որին քաշում են զույգ ձիեր։ Ճանապարհի մի հատված կա, որը ցույց է տալիս դարաշրջանների փոփոխությունը. ճանապարհը սկսվում է գերանուղիներից և ավարտվում ասֆալտապատ հատվածով, ճանապարհի երկայնքով տեղադրված ցուցանմուշները ցույց են տալիս տարիների ընթացքում փոփոխվող դարաշրջանները։ Ցուցանմուշներից են հին պանդոկը, ստալինյան ժամանակաշրջանի հանգստի գոտին և 1960-ականների բենզալցակայանը։ Տարածքում առկա է փոքրիկ քաղաք, որտեղ կան էլեկտրական մեքենաներ երեխաների և մեծահասակների համար։ Այցելուները կարող են ճանապարհորդել հին փոստային երթուղու երկայնքով ռազմավարային, ռեստավրացիայի ենթարկված 1943 թվականի Saurer ավտոբուսով։ Թանգարանը կազմակերպում է սեմինարներ, ընտանեկան տոնակատարություններ և ուսումնական միջոցառումներ, թանգարանն ունի նաև 8 տեղանոց հյուրատուն[2][3][5]։
Թանգարանը համարվում է Պիլվամայի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը[2][3][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Maanteemuuseum
- ↑ 2,0 2,1 2,2 «Eesti Maanteemuuseum» (էստոներեն). Eesti muuseumid. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Эстонский дорожный музей: фото, описание». вОтпуск.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ In memoriam. Aadu Laas(էստոներեն) // Teeleht : газета. — 2002. — № 1. — С. 1, 10—11. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2013.
- ↑ 5,0 5,1 5,2 Maanteemuuseum, история музея
- ↑ Maanteemuuseum, коллекции
- ↑ «Эстонский дорожный музей». Visitestonia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ В. Копти Место, где дорога оживает // «День за днём» : газета. — 29 июня 2011. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Eesti Maanteemuuseum». Eesti Maanteemuuseum. Արխիվացված է օրիգինալից 2015-07-08-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի ճանապարհային թանգարան» հոդվածին։ |