Գրեյդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակակից գրեյդեր, որն օգտագործվում է ԱՄՆ-ի բանակում

Գրեյդեր (անգլ.՝ grader,grade— հարթել), կցովի հողափոր-հարթեցնող մեքենա, որը կտրում, տեղափոխում, հավասարեցնում է գրունտը, սորուն շինանյութերը, ձյունը։ Կիրառվում է ճանապարհների, օդանավակայանների շինարարությունում, գյուղատնտեսության մեջ և այլն։ Գրեյդերի դանակով վահանը մոնտաժված է մեքենայի շրջանակին, վահանը կարելի է բարձրացնել, իջեցնել, շրջել պլանում կամ ուղղաձիգ հարթության մեջ։ ԽՍՀՄ-ում թողարկվող Գրեյդերի դանակների երկարությունը 2,5—4,5 մ է, արտադրողականությունը՝ 45 մ3/ժ։ Լայնորեն տարածված են ինքնագնաց անվավոր գրեյդերները՝ ավտոգրեյդերները, որոնք ավելի արտադրողական և մանևրող են։ Սրանց հիմնական աշխատանքային օրգանը լրիվ դարձկեն, կորագիծ պրոֆիլով վահանն է, որն ունի մեխանիկական կամ հիդրավլիկական կառավարում և գործողության մեջ է դրվում շարժիչից։

Ճանապարհային գրեյդեր

Գրեյդերի տարատեսակն է գրեյդեր-էլևատորը, որը ծառայում է գրունտը կտրելու և մի կողմի վրա կիտելու կամ փոխադրամիջոցները բեռնելու համար։ Գրեյդեր-էլևատորի ( 600—1000 մմ տրամագծով սկավառակաձև դանակը կտրում է գրունտը, որը մատուցվում է ժապավենավոր թեք կոնվեյերին (երկարությունը՝ 8—10 մ) և ապա մի կողմ թափվում։ Գրեյդերներըները լինում են կիսակցովի, կցովի և ինքնագնաց։ ԽՍՀՄ-ում թողարկվող գրեյդեր-էլևատորների արտադրողականությունը 500—1600 մ3/ժ էր։

Ռեկորդակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոգրեյդեր

Աշխարհում երբևէ ստեղծված ամենամեծ գրեյդերը իտալական Umberto Acco Company ընկերության Acco Grader է։ Այն կշռում է 160 տոննա, ունի երկու Caterpillar շարժիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 208 CC-BY-SA-icon-80x15.png