Էսիխան 50–աստիճանային ամառային շոգի պատճառով անվանվում է «Անդալուսիայի թավա» (La Sartén)։ Կառուցված է Astygi անտիկ քաղաքի տեղում, վերանվանվել է Colonia Augusta Firma Օգոստոսի կողմից։ Եպիսկոպոս Ֆուլգենտի եղել է Սբ․ Իսիդոր Սևիլյացու։ Հնագետները հայտնաբերել են հնագույն քաղաքի մնացորդները։ Տեղական ձիթապտղի յուղը մեծ պահանջարկ է ունեցել ամբողջ Հռոմեական կայսրությունում։
1236 թվականին կաստիլիացիները ազատեցին քաղաքը մավրերից։ Էսիխայի պատմության ոսկե դարերը եղել են 17-րդ և 18-րդ դարերը, երբ անդալուզիական մեծ հողատերերը՝ ինչպիսիք են Մեդինասելի դքսերը քաղաքում կառուցում էին իրենց շքեղ ապարանքները։ Քաղաքի ուրվապատկերը թարմացնում են գոտիկա, մուդեխար, ռենեսանս և բարոկկո ոճերով կառուցված երկու տասնյակ եկեղեցական զանգակատները։ Լիսսաբոնյան երկրաշարժից հետո 1755 թվականին քաղաքը նորից վերակառուցվեց։