Էսթի Ալմո Վեքսլեր
Էսթի Ալմո Վեքսլեր | |
---|---|
Ծնվել է | 1980 |
Ծննդավայր | Եթովպիա |
Կրթություն | Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա և Թել Ավիվի համալսարան |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր-բեմադրիչ |
IMDb | ID ID 5986741 |
Էսթի Ալմո Վեքսլեր կամ Էսթի Ալմո (1980, Եթովպիա), եթովպա-իսրայելցի կինոռեժիսոր, սցենարիստ և կինեմատոգրաֆիստ։ Իր ամուսնու՝ Էլադի հետ հանդիսանում է Abayenesh Productions-ի հիմնադիրը։ Իր աշխատանքներում ջանացել է ներկայացնել իսրայելա-եթովպացի հրեաների պատմություններն ու կրած զրկանքները[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմո Վեքսլերն Իսրայել է տեղափոխվել չորս տարեկան հասակում ու միացել մի քանի տարի առաջ այնտեղ արտագաղթած իր ընտանիքին։ Ավագ դպրոցում ուսումնասիրել է կերպարվեստ ու դիզայն, դպրոցից հետո հաճախ մասնակցել արտադպրոցական թատերական խմբակների։ Երկու տարվա պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիայում ուսումնասիրել է կինո և հեքիաթասացություն, ստացել բակալավրի աստիճան ու Թել Ավիվի համալսարանում մագիստրոսի կոչում ստանալով, բայց աշխատանք չգտնելով ստիպված վերադարձել է ծնողների տուն ու սկսել ֆիլմարտադրությամբ ու իր համայնքին առնչվող խնդիրների մասին գրելով զբաղվել[1]։
Ամուսնացած է Էլադ Վեքսլերի հետ, որին հանդիպել է դեռևս Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիայում ուսանելու տարիներին։ Նրանք նաև գործընկերներ են բիզնեսում և ունեն համատեղ կինոընկերություն՝ Abayenesh Productions-ը։ Էսթին ու Էլադն ունեն երկու երեխա[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ դպրոցում Էսթին նկարահանել է իր առաջին անիմացիոն կարճամետրաժ կինոնկարը, որը կոչվում էր «Ավազին գրվածը»։ Նրա առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը 2013 թվականին նկարահանված «89-ի ամառը» կարճամետրաժ կինոնկարն էր[1]։ Առաջին լիամետրաժ կինոնկարը կոչվում էր «Բլյուզ երգող լեդի Թիթին», որը հաճախ կոչվում է պարզապես «Լեդի Թիթի» և պատմում այն մասին, թե որքան ժամանակ է պահանջվում եթովպա-իսրայելցուց աշխատանք գտնելու համար։ Կատակերգություն լինելով՝ կինոնկարը լուրջ հարցեր է արծարծում, որոնք կապված են եթովպա-իսրայելական համայնքի, աղքատության, գործազրկության ու ազգային խտրականության հետ[2]։ Ալմո Վեքսլերը նաև «Թենային փնտրելիս» վավերագրական կինոնկարի ռեժիսորն է, որը պատմում է մի ընտանիքի ջանքերի մասին, որը Սուդանում փնտրում է իր հարազատին․վերջինս իսլամ էր ընդունել ու հրաժարվել հրեական ապրելակերպից։ Կինոնկարն անդրադառնում է ընտանիքի երկակի մերժմանը ինչպես իսրայելական հասարակության, այնպես էլ եթովպիական հրեական համայնքի կողմից[3]։
Ֆիլմադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 89-ի ամառը (2013)
- Բլյուզ երգող լեդի Թիթին (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Esti Almo Wexler: Founder & Artistic Director». Abayenesh Productions. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 2,0 2,1 Steinberg, Jessica (2019 թ․ մարտի 9). «Identity switch comedy sheds light on complicated Ethiopian-Israeli life». The Times of Israel. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Kamin, Debra (2015 թ․ ապրիլի 24). «Israel-based Arab, Jewish Women Filmmakers Get Help With Greenhouse Program». Variety (magazine). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|