Էսթեր Էքսպոսիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Էքսպոսիտո
Ծննդյան թիվ՝հունվարի 26, 2000(2000-01-26)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի և մոդել
Պարգևներ՝
IMDb։ID 7527792

Էսթեր Էքսպոսիտո (իսպ.՝ Ester Expósito, հունվարի 26, 2000(2000-01-26)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի[2]։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում Կառլա Ռոսոնի դերով։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Խաղացել է թատրոնի այնպիսի ծրագրերում, որոնք եղել են ուշադրության կենտրոնում։ Ծնողների աջակցությամբ 6 տարեկան հասակում նկարահանվել է ֆիլմերում[3]։ 2013-2014 թվականներին ստացել է մրցանակ Մադրիդի հանրային թատրոնի մրցույթներում կնոջ լավագույն դերի համար[4]։ Նա ազատ տիրապետում է անգլերենին։

2016 թվականին նկարահանվել է «Թրումանի շոուն» ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է «Centro Medico» վավերագրական սերիալում։

2017 թվականին ստացել է Ռութի դերը Estoy Vivo ֆանտաստիկ սերիալի առաջին եթերաշրջանում[5]։

2018 թվականին Էսթերը նկարահանվել է Թու Հիջո դրամատիկական ֆիլմում[6]։ Հետագայում դերասանուհին գտնվել է դրամատիկ մինիսերիալ Լա Կազա։ Մոնտեպերդիդո քասթինգում[7]։

2018 թվականին սկսել է հանդիպել Ալվարո Ռիկոյի հետ։ Նույն թվականին սկսել է նկարահանվել Նեթֆլիքսի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում, մարմնավորելով Կառլայի դերը։ Սերիալում նկարահանվել է Դաննա Պաոլայի, Արոն Պիպերի, Մինա Էլ Համանիի և Խորխե Լոպեսի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.castforward.de/members/profile/ester-expsito
  2. «e-TALENTA». www.e-talenta.eu. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Elite : 5 choses à savoir sur l'actrice Ester Expósito (Carla)». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. AlloCine. «Ester Expósito». AlloCiné. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Estoy Vivo». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Ester Expósito, imparable. Tras 'Élite', estrena película con Coronado». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. «ESTER EXPÓSITO NOS HABLA DE LA CAZA Y SUS FUTUROS PROYECTOS». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Էքսպոսիտո» հոդվածին։