Էռնանի Ազևեդու Ժունիոր
Էռնանի Ազևեդու Ժունիոր պորտ.՝ Hernani Azevedo Junior | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 27, 1994[1][2] (30 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | São Gonçalo do Sapucaí, Մինաս Ժերաիս, Բրազիլիա | |||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | stopper | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 25.07.2020: |
Էռնանի Ազևեդու Ժունիոր (պորտ.՝ Hernani Azevedo Júnior, մարտի 27, 1994[1][2], São Gonçalo do Sapucaí, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, իտալական «Պարմա» ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնանին «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի սան է։ 2013 թվականի սկզբին Պարանաենսե լիգայի՝ «Նասիոնալ Պարանաենսե» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտւ հիմնական թիմում։ Նույն թվականին նշել է նորամուտը Պարանա նահանգի առաջնությունում։ Չկարողանալով ամրապնդել տեղը թիմի հիմնական կազմում՝ Էռնանին վարձավճարով տեղափոխվել է բրազիլական սերիա Բ-ի «Ժոնվիլ» ակումբ և կես տարով տեղ նվաճել թիմի կազմում։ Վարձավճարային պայմանագիրը նախատեսվել է մեկուկես տարվա համար, սակայն «Ատլետիկո Պարանաենսեն» վերադարձրել է կիսապաշտպանին վեց ամիս հետո։ «Գրեմիո» ակումբի եմ խաղում Էռնանին կատարել է նուրամուտը բրազիլական սերիա Ա-ում։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին «Վիտորիա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Պարանաենսե» ակումբում[3]։ 2014 մրցաշրջանում Էռնանին խաղադաշտ է դուրս եկել 15 անգամ։
2015 թվականին ֆուտբոլիստով հետաքրքրվել է «Մոնակոն»[4]։ Դմիտրի Ռիբոլովլևի ակումբը խաղացողի համար առաջարկել է 3,5 մլն եվրո, սակայն «Ատլետիկոն» մերժել է։ Մի քանի ամիս անց նրա համար սկսել են պայքարել «Ինտերը» և «Ֆիորենտինան», սակայն «Ատլետիկոն մերժել է բոլոր առաջարկները։
2016 թվականի մարտին թիմը գլխավորել է Պաուլո Աուտուորին, և «Ատլետիկոն» վերջնականապես անցել է 4-2-3-1 սխեմայի, իսկ կենտրոնական կիսապաշտպանական զույգը կազմել են Էռնանին ու Օտավիոն։ 2016 թվականին Էռնանին թիմին օգնել է հաղթել Պարանաենսե լիգայում։
2016 թվականի դեկտեմբերի 16-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։ Պայմանագիրը կնքվել է հինգ տարով[5]։ Թիմում նորամուտը նշել է փետրվարի 16-ին Եվրոպայի լիգայի՝ բելգիական «Անդերլեխտ» ակումբի դեմ խաղում[6]։ Մարտին կայացած ԲԿՄԱ-ի դեմ խաղում կատարել է նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
2017 թվականի օգոստոսի 8-ին Էռնանին մեկ տարով վարձավճարով (գնման իրավունքով) տեղափոխվել է ֆրանսիական «Սենտ Էտիեն»[7]։ «Ամյեն» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Լիգա 1-ում։ Հոկտեմբերի 1-ին «Տրուա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սենտ Էտիենի» կազմում[8]։ 2019 թվականի ամռանը Էռնանին վարձավճարով տեղափոխվել է իտալական «Պարմա»[9]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Բրազիլիայի պատանեկան հավաքականի կազմում Էռնանին դարձել է Էկվադորում անցկացվող Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության հաղթող։ Խաղադաշտ է դուրս եկել ութ խաղերում, որոնցից երկուսում՝ հիմնական կազմում, իսկ մյուսներում՝ խաղի ավարտից 20-25 րոպե առաջ։ Նույն թվականին Էռնանին հավաքականի կազմում զբաղեցրել է չորրորդ տեղը Մեքսիկայում անցկացվող աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Դանիայի[10], Ավստրալիայի[11], Կոտ դ'Իվուարի[12], Էկվադորի[13], Ճապոնիայի[14], Ուրուգվայի[15] և Գերմանիայի[16] դեմ խաղերին։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ատլետիկո Պարանաենսե»
- Պարանաենսե լիգայի հաղթող – 2016
- «Զենիթ»
- Ռուսաստանի չեմպիոն – 2018/19
- Բրազիլիա (մինչև 17)
- Հարավային Ամերիկայի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոն – 2011
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 թվականի մայիսի 26-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Ակումբ | Մայրցամաք | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ատլետիկո Պարանաենսե | Սերիա Ա | 2013 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 2 | 21 | 2 |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 2 | 21 | 2 | ||
→ Ժոնվիլ | Սերիա Բ | 2013 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
Ատլետիկո Պարանաենսե | Սերիա Ա | 2014 | 15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 3 | 25 | 4 |
2015 | 30 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 36 | 4 | ||
2016 | 30 | 6 | 7 | 2 | 4 | 0 | 9 | 1 | 50 | 9 | ||
Ընդհանուր | 75 | 10 | 7 | 2 | 4 | 0 | 46 | 7 | 132 | 19 | ||
Զենիթ | Պրեմիեր լիգա | 2016/17 | 8 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
2017/18 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
→ Սենտ Էտիեն | Լիգա 1 | 2017/18 | 14 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 17 | 4 |
Ընդհանուր | 14 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 17 | 4 | ||
Զենիթ | Պրեմիեր լիգա | 2018/19 | 14 | 1 | 2 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 26 | 1 |
Ընդհանուր | 23 | 1 | 2 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 37 | 1 | ||
Ամբողջ կարիերա | 121 | 14 | 11 | 2 | 16 | 0 | 47 | 8 | 195 | 24 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Ատլետիկո Պարանաենսե VS. Վիտորիա Սալվադոր 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ ЭРНАНИ: «ЗЕНИТ» ОКАЗАЛСЯ НАСТОЙЧИВЕЕ «ФИОРЕНТИНЫ» И «МОНАКО»
- ↑ «Эрнани присоединился к «Зениту»» (ռուսերեն). fc-zenit.ru. 2016 թ․ դեկտեմբերի 16.
- ↑ «Անդերլեխտ VS. Զենիթ Սանկտ Պետերբուրգ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017—02—16.
- ↑ Эрнани продолжит сезон во Франции
- ↑ «Տրուա VS. Սենտ Էտիեն 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—10—01.
- ↑ ««Парма» арендовала у «Зенита» Эрнани» (ռուսերեն). sports.ru. 2019—07—12.
- ↑ «Բրազիլիա (մինչև 17) VS. Դանիա (մինչև 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 20.
- ↑ «Ավստրալիա (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 23.
- ↑ «Կոտ դ'Իվուար (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 27.
- ↑ «Բրազիլիա (մինչև 17) VS. Էկվադոր (մինչև 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 29.
- ↑ «Ճապոնիա (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 4.
- ↑ «Ուրուգվայ (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 7.
- ↑ «Բրազիլիա (մինչև 17) VS. Գերմանիա (մինչև 17) 3:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 10.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնանի Ազևեդու Ժունիոր» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Ժոնվիլի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Պարանաենսեի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ