Էռնանի Ազևեդու Ժունիոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էռնանի Ազևեդու Ժունիոր
Zen-Aintr (5).jpg
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1994(1994-03-27)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր São Gonçalo do Sapucaí, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք central defender
Պատանեկան կարիերա
2009-2013 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 119 (17)
2013  Բրազիլիա Ժոնվիլ 9 (0)
2017— Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 23 (1)
2017-2018  Ֆրանսիա Սենտ Էտիեն 14 (3)
2019—  Իտալիա Պարմա 31 (0)
Ազգային հավաքական
2011 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17) 15 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25.07.2020:

Էռնանի Ազևեդու Ժունիոր (պորտ.՝ Hernani Azevedo Júnior, մարտի 27, 1994(1994-03-27)[1][2], São Gonçalo do Sapucaí, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, իտալական «Պարմա» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնանին «Զենիթ» ակումբի կազմում

Էռնանին «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի սան է։ 2013 թվականի սկզբին Պարանաենսե լիգայի՝ «Նասիոնալ Պարանաենսե» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտւ հիմնական թիմում։ Նույն թվականին նշել է նորամուտը Պարանա նահանգի առաջնությունում։ Չկարողանալով ամրապնդել տեղը թիմի հիմնական կազմում՝ Էռնանին վարձավճարով տեղափոխվել է բրազիլական սերիա Բ-ի «Ժոնվիլ» ակումբ և կես տարով տեղ նվաճել թիմի կազմում։ Վարձավճարային պայմանագիրը նախատեսվել է մեկուկես տարվա համար, սակայն «Ատլետիկո Պարանաենսեն» վերադարձրել է կիսապաշտպանին վեց ամիս հետո։ «Գրեմիո» ակումբի եմ խաղում Էռնանին կատարել է նուրամուտը բրազիլական սերիա Ա-ում։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին «Վիտորիա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Պարանաենսե» ակումբում[3]։ 2014 մրցաշրջանում Էռնանին խաղադաշտ է դուրս եկել 15 անգամ։

2015 թվականին ֆուտբոլիստով հետաքրքրվել է «Մոնակոն»[4]։ Դմիտրի Ռիբոլովլևի ակումբը խաղացողի համար առաջարկել է 3,5 մլն եվրո, սակայն «Ատլետիկոն» մերժել է։ Մի քանի ամիս անց նրա համար սկսել են պայքարել «Ինտերը» և «Ֆիորենտինան», սակայն «Ատլետիկոն մերժել է բոլոր առաջարկները։

2016 թվականի մարտին թիմը գլխավորել է Պաուլո Աուտուորին, և «Ատլետիկոն» վերջնականապես անցել է 4-2-3-1 սխեմայի, իսկ կենտրոնական կիսապաշտպանական զույգը կազմել են Էռնանին ու Օտավիոն։ 2016 թվականին Էռնանին թիմին օգնել է հաղթել Պարանաենսե լիգայում։

2016 թվականի դեկտեմբերի 16-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։ Պայմանագիրը կնքվել է հինգ տարով[5]։ Թիմում նորամուտը նշել է փետրվարի 16-ին Եվրոպայի լիգայի՝ բելգիական «Անդերլեխտ» ակումբի դեմ խաղում[6]։ Մարտին կայացած ԲԿՄԱ-ի դեմ խաղում կատարել է նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։

2017 թվականի օգոստոսի 8-ին Էռնանին մեկ տարով վարձավճարով (գնման իրավունքով) տեղափոխվել է ֆրանսիական «Սենտ Էտիեն»[7]։ «Ամյեն» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Լիգա 1-ում։ Հոկտեմբերի 1-ին «Տրուա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սենտ Էտիենի» կազմում[8]։ 2019 թվականի ամռանը Էռնանին վարձավճարով տեղափոխվել է իտալական «Պարմա»[9]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Բրազիլիայի պատանեկան հավաքականի կազմում Էռնանին դարձել է Էկվադորում անցկացվող Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության հաղթող։ Խաղադաշտ է դուրս եկել ութ խաղերում, որոնցից երկուսում՝ հիմնական կազմում, իսկ մյուսներում՝ խաղի ավարտից 20-25 րոպե առաջ։ Նույն թվականին Էռնանին հավաքականի կազմում զբաղեցրել է չորրորդ տեղը Մեքսիկայում անցկացվող աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Դանիայի[10], Ավստրալիայի[11], Կոտ դ'Իվուարի[12], Էկվադորի[13], Ճապոնիայի[14], Ուրուգվայի[15] և Գերմանիայի[16] դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկո Պարանաենսե»
  • Պարանաենսե լիգայի հաղթող – 2016
«Զենիթ»
  • Ռուսաստանի չեմպիոն – 2018/19
Բրազիլիա (մինչև 17)
  • Հարավային Ամերիկայի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոն – 2011

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 26-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Ակումբ Մայրցամաք Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե Սերիա Ա 2013 0 0 0 0 0 0 21 2 21 2
Ընդհանուր 0 0 0 0 0 0 21 2 21 2
  Բրազիլիա Ժոնվիլ Սերիա Բ 2013 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 0 0 9 0
Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե Սերիա Ա 2014 15 1 0 0 0 0 10 3 25 4
2015 30 3 0 0 0 0 6 1 36 4
2016 30 6 7 2 4 0 9 1 50 9
Ընդհանուր 75 10 7 2 4 0 46 7 132 19
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր լիգա 2016/17 8 0 0 0 1 0 0 0 9 0
2017/18 1 0 0 0 1 0 0 0 2 0
  Ֆրանսիա Սենտ Էտիեն Լիգա 1 2017/18 14 3 2 0 0 0 1 1 17 4
Ընդհանուր 14 3 2 0 0 0 1 1 17 4
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր լիգա 2018/19 14 1 2 0 10 0 0 0 26 1
Ընդհանուր 23 1 2 0 12 0 0 0 37 1
Ամբողջ կարիերա 121 14 11 2 16 0 47 8 195 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. «Ատլետիկո Պարանաենսե VS. Վիտորիա Սալվադոր 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-09-14 
  4. ЭРНАНИ: «ЗЕНИТ» ОКАЗАЛСЯ НАСТОЙЧИВЕЕ «ФИОРЕНТИНЫ» И «МОНАКО»
  5. «Эрнани присоединился к «Зениту»» (ռուսերեն)։ http://fc-zenit.ru։ 2016-12-16 
  6. «Անդերլեխտ VS. Զենիթ Սանկտ Պետերբուրգ 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—02—16 
  7. Эрнани продолжит сезон во Франции
  8. «Տրուա VS. Սենտ Էտիեն 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—10—01 
  9. ««Парма» арендовала у «Зенита» Эрнани» (ռուսերեն)։ sports.ru։ 2019—07—12 
  10. «Բրազիլիա (մինչև 17) VS. Դանիա (մինչև 17) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-20 
  11. «Ավստրալիա (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-23 
  12. «Կոտ դ’Իվուար (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-27 
  13. «Բրազիլիա (մինչև 17) VS. Էկվադոր (մինչև 17) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-29 
  14. «Ճապոնիա (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-04 
  15. «Ուրուգվայ (մինչև 17) VS. Բրազիլիա (մինչև 17) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-07 
  16. «Բրազիլիա (մինչև 17) VS. Գերմանիա (մինչև 17) 3:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-10