Էնցո Ֆերրարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնցո Ֆերրարի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1898(1898-02-20)[1]
ԾննդավայրՄեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էօգոստոսի 14, 1988(1988-08-14)[2][3][4][…] (90 տարեկան)
Մահվան վայրՄեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]
Գերեզմանcemetery of San Cataldo[5]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր, ավտոարշավորդ և գործարանատեր
ԱշխատավայրAlfa Romeo[1]
ԱմուսինLaura Dominica Garello?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշան և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
ԵրեխաներPiero Ferrari?[1] և Alfredo Ferrari?[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Enzo Ferrari Վիքիպահեստում

Էնցո Անսելմո Ֆերրարի, (իտալ.՝ Enzo Anselmo Ferrari[6], փետրվարի 20, 1898(1898-02-20)[1], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1] - օգոստոսի 14, 1988(1988-08-14)[2][3][4][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1][7]), իտալացի մրցարշավորդ, ձեռնարկատեր, Ֆերրարի մրցարշավային ավտոմեքենայի մակնիշի հեղինակ։ Կյանքի վերջին տարիներին նա հանրությանը առավելապես հայտնի էր «ինժեներ» (իտալ.՝ l'Ingegnere), կամ «հոյակապ ծերուկ» կեղծանուններով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնցո Ֆերրարին ծնվել է Իտալիայի Մոդենա քաղաքում։ Նրա ծննդյան վկայականում ծննդյան օրը նշված է փետրվարի 20, քանի որ ուժեղ ձնաբուքը խանգարել էր հորը ավելի շուտ տեղեկացնել ծննդյան գրանցման գրասենյակին։ Էնցոն Ալֆրեդո և Ադալգիսա (օրիորդական ազգանունը Բիզբինի) Ֆերրարիների երկու երեխաներից կրտսերն էր։ Էնցոյի ավագ եղբորը կոչում էին Ալֆրեդո կրտսեր կամ Դինո։ Էնցոյի հայրը նպարավաճառի որդի էր Կարպի քաղաքից։ Նա հայրենի քաղաքում հիմնել էր մետաղական մասերի պատրաստման արհեստանոց[8]։ Էնցոն քիչ կրթություն է ստացել։ 10 տարեկան հասակում նա ականատես է լինում Ֆելիչե Նազարոյի հաղթանակին 1908 թվականի Բոլոնիայի ավտոմրցարշավում, իրադարձություն, որ ոգեշնչում է նրան դառնալու մրցարշավորդ[9]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է Իտալիայի բանակի 3-րդ ռազմաօդային լեռնահրաձգային գնդում։ Էնցոյի հայրը և եղբայրը մահացել են 1916 թվականին՝ Իտալիան պատուհասած գրիպի համաճարակի հետևանքով։ Էնցոն նույնպես վարակվում է գրիպով 1918 թվականին և հիվանդության պատճառով ազատվում զինվորական հետագա ծառայությունից։

Մրցարշավորդի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան բիզնեսի քայքայումից հետո, Էնցո Ֆերրարին սկսում է աշխատանք փնտրել ավտոմեքենաների արդյունաբերությունում։ Նա առանց որևէ էական հաջողությունների կամավոր կերպով իր ծառայություններն է առաջարկում Թուրինի Ֆիաթ ընկերությանը և ի վերջո, որպես փորձարկող վարորդ, աշխատանքի է տեղավորվում Միլանի մի ավտոձեռնարկատիրոջ մոտ, որը զբաղվում էր օգտագործված բեռնատարների խցիկները փոխակերպելով և դարձնելով փոքր ուղևորատար ավտոմեքենաներ։ Հետագայում նա առաջ է քաշվում և դառնում է ավտոմրցարշավորդ, իսկ իր առաջին ելույթը տեղի է ունենում 1919 թվականին Պոջիո դի Բերսետոյի լեռնային մրցարշավում, որտեղ նա գրավում է չորրորդ տեղը՝ 3 լ անվանակարգում։ Նույն թվականի նոյեմբերի 23-ին նա մասնակցում է Տարգո Ֆլորիոյի մրցարշավին, սակայն ստիպված էր կեսից դուրս գալ պայքարից, երբ նրա մեքենայի վառելիքի բաքից վառելիքի արտահոսք է տեղի ունենում[10]։

Վարորդներ Էնցո Ֆերրարին (ձախից առաջինը), Տացիո Նուվոլարին (4-րդը) և Արշիլ Վարզին (6-րդը) Ալֆա Ռոմեո ընկերության գործադիր տնօրեն Պրոսպերո Ջանֆերարիի հետ (3--րդը) 1933 թվականին Մադալենա լեռնանցքում:

1920 թվականին Էնցոն ընդունվում է աշխատանքի Ալֆա Ռոմեո ընկերությունում՝ որպես վարորդ։ 1924 թվականին Ֆերրարին շահում է Պեսկարայի Կոպա Ասերբոյի մրցարշավում, հաջողություն, որը Ալֆա Ռոմեո ընկերությանը այնքան է ոգևորում, որ նրան հնարավորություն է ընձեռնվում ավելի հեղինակավոր մրցույթների մասնակցել[11]։ 1925 թվականին, խորապես ցնցված Անտոնիո Ասկարիի մահվան լուրից, Ֆերրարին շարունակում է սիրտը կոտրված մասնակցել մրցարշավին։ 1932 թվականին, որդու՝ Դինոյի ծնունդից հետո Էնցո Ֆերրարին որոշում է թողնել մրցարշավորդի կարիերան և փոխարենը զբաղվել Ալֆա մեքենաների ստեղծմամբ և կատարելագործմամբ։ Միաժամանակ նա զբաղվում է մրցարշավորդների նոր սերնդի կրթությամբ, որի արդյունքում կազմավորվում է 40 վարորդներից բաղկացած մրցարշավային թիմը, որի կազմում էին Ջուզեպե Կամպարին և Տացիո Նուվոլարին։ Այս թիմը կոչվում էր Սկուդերիա Ֆերրարի և մասնակցում էր մրցարշավներին Ալֆա Ռոմեո ընկերության անունից։ Թիմը բազմաթիվ հաջողություններ է ունեցել շնորհիվ դրա շնորհալի վարորդների։ Այս ընթացքում Ֆերրարիի մեքենաների վրա սկսում են հայտնվել ծառս եղած ձիու պատկերանիշը։ Պատկերանիշը ստեղծել էր իտալացի ռազմական օդաչու Ֆրանչեսկո Բարական։ Առաջին համաշխարհայինի տարիներին Բարական Ֆերրարիին մի մանյակ էր նվիրել նրա առաջին մարտական թռիչքի կապակցությամբ, որի վրա դրոշմված էր ծառս եղած ձիու պատկեր։ 1918 թվականին Բարական զոհվում է ավստրիական օդուժի հարձակման ժամանակ[12]։ Ի հիշատակ ընկերոջ, Ֆերրարին իր մեքենաների համար օգտագործում է հենց այդ նույն պատկերանիշը, որը դառնում է Ֆերրարիի այցեքարտը ողջ աշխարհում։ Սկզբում Ալֆա Ռոմեոյի մեքենաների վրա օգտագործվելուց հետո 1947 թվականին պատկերանիշը առաջին անգամ դրոշմվում է Ֆերրարիի ավտոմեքենաների վրա։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնցո Ֆերրարին ինքնամփոփ կյանք է վարել և քիչ հարցազրույցներ է տվել։ Նա հազվադեպ էր հեռանում Մոդենայից և Մարանելոյից, բացի Միլանում կազմակերպվող ազգային ամենամյա Մոնցա մրցարշավին մասնակցելուց, կամ երբ 1982 թվականին Փարիզ էր մեկնում գործնական նպատակներով։ Նա ամուսնացած էր Լաուրա Դոմինիկա Գարելոյի հետ (1900-1978) 1923 թվականի ապրիլի28-ից ի վեր[13] և նրանք ամուսնացած են մնում մինչև կնոջ մահը։ Նրանք ունեին մեկ որդի՝ Ալֆրեդոն (Դինո), ով ծնվել էր 1932 թվականին և պետք է դառնար Ֆերրարիի ժառանգը, սակայն նա ծնվել էր առողջական խնդրով և ի վերջո, 1956 թվականին մահանում է մկանային դիստրոֆիայից[14]։ Էնցոն ուներ երկրորդ որդի ևս՝ Պիեռո, իր սիրուհուց՝ Լինա Լարդիից, որը ծնվել էր 1945 թվականին։ Քանի որ ամուսնալուծությունները Իտալիայում անօրինական էին, մինչև կնոջ՝ Լաուրայի մահը, 1978 թվականը, Էնցոն չէր կարող ճանաչել Պիեռոյի հայրությունը։ Պիեռո Ֆերրարին ներկայումս Ֆերրարի ընկերության փոխտնօրենն է՝ բաժնետոմսերի 10 % փաթեթով[15]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնցո Ֆերրարին մահացել է 1988 թվականի օգոստոսի 14-ին, 90 տարեկան հասակում։ Նրա մահը հանրությանը հայտնի դարձավ միայն երկու օր անց, ըստ Էնցոյի խնդրանքի, որպեսզի փոխհատուցվի ծննդյան օրվա երկու օր ուշ գրանցելու փաստը։ Նա ականատես եղավ «Ֆերրարի 40»-ի գործարկմանը, որն այդ ժամանակների ամենահոյակապ ավտոմեքենաներից մեկն էր։ 2002 թվականին թողարկվեց Էնցո Ֆերրարիի անունը կրող առաջին մեքենան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Amatori F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1996. — Vol. 46.
  2. 2,0 2,1 2,2 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. https://fr.findagrave.com/memorial/8896464/enzo-ferrari
  6. informatici, Segretariato generale della Presidenza della Repubblica - Servizio sistemi. «Il sito ufficiale della Presidenza della Repubblica». quirinale.it. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. It has been claimed that Enzo Ferrari's actual date of birth is 18 February 1898, but it was recorded as having occurred on 20 February because his father was unable to register the birth until then, due to bad weather — see [1]
  8. Williams p. 9–10
  9. «Enzo Ferrari (I)». imdb.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «History of Enzo». Ferrari GT - en-EN.
  11. Buckland, Damien (2015 թ․ փետրվարի 4). Collection Editions: Ferrari In Formula One (անգլերեն). Lulu Press, Inc. ISBN 9781326174880.
  12. Franks, N. (2000). Nieuport Aces of World War 1. Osprey Publishing, 2000. 1-85532-961-1, 978-1-85532-961-4
  13. Williams, p. 28
  14. Pritchard, Anthony (2009). Ferrari: Men from Maranello. Haynes Publishing. էջ 98. ISBN 978-1-84425-414-9.
  15. Pritchard, Anthony (2009). Ferrari: Men from Maranello. Haynes Publishing. էջ 100. ISBN 978-1-84425-414-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնցո Ֆերրարի» հոդվածին։