Էնն Բալաքյան
Էնն Բալաքյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1915[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 12, 1997[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Հանթեր քոլեջ |
Մասնագիտություն | գրական քննադատ, լրագրող և comparative literature academic |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Էնն Բալաքյան (անգլ.՝ Anna Balakian, հուլիսի 14, 1915[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] - օգոստոսի 12, 1997[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հայազգի գրականագետ։ Եղել է Նյու Յորքի համալսարանի համեմատական գրականության ամբիոնի վարիչ։ 1977-1980 թվականներին նախագահել է Ամերիկյան համեմատական գրականության ասոցիացիան։ Բազմաթիվ հեղինակավոր գրքերի և հոդվածների հեղինակ է, արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնն Բալաքյանն ունի հայկական արմատներ (հայկական անունը՝ Անահիտ)։ Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Երբ Էննը 11 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Բրիթեն քաղաք։ Բակալավրի աստիճան ստացել է Հանթեր քոլեջից, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ՝ Կոլումբիայի համալսարանից։ Ավարտական դպրոցում ֆրանսերեն և գրականություն է դասավանդել Հանթեր քոլեջի ավագ դպրոցում։ Նրա առաջին գիրքը՝ «Սյուռեալիզմի գրական ակունքները», հրատարակվել է 1947 թվականին։ Ֆրանսիական պոեզիայի հիմնադիրների այս նորարարական ուսումնասիրության ժամանակ Էնն Բալաքյանը ֆրանսիական և գերմանական ռոմանտիզմի ֆոնին հակադրել է ավանգարդ գրողներին և արվեստագետներին։ 1953 թվականից սկսել է աշխատել Նյու Յորքի համալսարանում, ութ տարի նախագահել է համեմատական գրականության բաժինը։ Բալաքյանի հաջորդ գիրքը՝ «Սյուռեալիզմ. ճանապարհ դեպի անսահմանը» (1959), հարուստ տեղեկացված ցուցադրություն և ջատագովություն է սյուրռեալիստական գրականության և արվեստի համար։ «Սիմվոլիստական շարժում, քննադատական գնահատական» (1969) գիրքը սիմվոլիստական պոեզիայի ամփոփ և մանրամասն հաշվետվություն է։ Նրա «Անդրե Բրետոն, գերիրապաշտության քուրմը» (1971) սյուրռեալիստական շարժման հիմնադրի առաջին լիիրավ կենսագրականն է[3]։
Քրոջ՝ Նյու Յորք Թայմս բուք ռիվյուի խմբագիր և գրական քննադատ Նոնա Բալաքյանի հետ, Վիլյամ Սարոյանի և Անաիս Նինի հետ գրական շրջանակի մաս է կազմել։
Նոնա Բալաքյանը մահացել է 1991 թվականին[4]։
2004 թվականին Միջազգային համեմատական գրական ասոցիացիան ստեղծել է Աննա Բալաքյանի անվան մրցանակը՝ խրախուսելու երիտասարդ դասախոսներին և հավերժացնելու Բալաքյանի հիշատակը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ studio, 5165m. «Anunner.com - ԷՆՆ ԷԼԻԶԱԲԵԹ ԲԱԼԱՔՅԱՆ». www.anunner.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Grace Glueck (1997 թ․ օգոստոսի 15). «Anna Balakian, 82, a Professor of Comparative Literature». New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Le Prix Anna Balakian». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծվի Բախչինյան, «Հայազգի գործիչներ»
|