Էնդի Գութմանս (եբրայերեն՝ אנדי גוטמנס), իսրայելացիծրագրավորողշվեյցարական արմատներով, PHP մշակող և Zend Technologiesի համահիմնադիր։ Շրջանավարտ Իսրայելում ՀայֆականՏեխնիոն համալսարանում։ 1997 թվականին Գութմանսը և նրա համադասարանցին Զեև Սուրասկին ստեղծեցին PHP 3-ը։ 1999 թ. նրանք ստեղծեցին Zend Engine, PHP 4-ի կորիզը և ստեղծեցին հևիմնական ընկերությունը Zend Technologies-ը, որը մինչև հիմա զբաղվում է PHP-ի կորիզով։ Zend անվանումը մտածվել և կազմվել է իրենց անուններից, Զեև և Էնդի։
Գութմանսը ներկայիս ժամանակում հանդիսանում է Zend Technologies գեներալ տնօրեն։ Մինչև նշանակվելը 2009 թվականի փետրվարին նա գլխավորել է R&D Zend ընկերությունը, որի խնդիրը հանդիսանում էր մշակել բոլոր Zend ապրանքները, այդ թվում նաև Zend Framework և PHP Development Tools նախագծերը։