TYPO3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
TYPO3
Logo TYPO3.svg
TYPO3 Backend.png
Տեսակ բովանդակության կառավարման համակարգ և վեբ ծրագրի հենք
Նախագծումը՝ Kasper Skårhøj
Գրված է՝ PHP[1] և ՋավաՍկրիպտ
Առկա է 51 լեզվով
Լույս տեսավ՝ 1998-12-17 (20 տարի առաջ)
Պլատֆորմ բազմահարթակային
Չափ 20.5 MB
Վերջին կայուն տարբերակ 8.7.19 (օգոստոսի 21, 2018)[2] և 9.5.0 (հոկտեմբերի 2, 2018)[3]
Զարգացման կարգավիճակ գործուն
Արտոնագիր GNU GPL
Կայք typo3.org
Աղբյուր կոդ git.typo3.org/Packages/TYPO3.CMS.git
TYPO3 Վիքիպահեստում

TYPO3, ազատ և բաց ծրագրային կոդով վեբ բովանդակության կառավարման համակարգ՝ գրված PHP-ով։ Այն թողարկվել է ԳՆՈՒ ՋիՓիԷլ-ի ներքո (անգլ.՝ GNU General Public License)։ Կարող է աշխատել տարբեր վեբ սերվերների հետ, ինչպիսիք են «Apache»-ն կամ «IIS», բազմաթիվ ՕՀ-ների վրա՝ այդ թվում Լինուքս, Վինդոուզ, ՖրիԲիԷսԴի, Մաք ՕԷՍ տաս և OS/2։

TYPO3-ը մի գծի վրա է Դրուփալի, Ջումլայի և ՎորդՊրես-ի հետ՝ աշխարհում ամանահայտնի բովանդակության կառավարման համակարգերից, այնուամենայնիվ այն ավելի տարածված է Եվրոպայում քան որևիցե այլ շրջանում։ Ամենամեծ շուկայական բաժնեմասն ունեն գերմանախոս երկրները[4][5]:

TYPO3-ը հավաստիացնում են, որ գերճկուն է։ Այն կարող է ընդլայնվել նոր հնարավորություններով առանց ծրագրային կոդ գրելու։ Ծրագիրը նույնպես առկա էավելի քան լեզվով և ունի ներկառուցված լոկալիզացիայի համակարգ, ուստի աջակցում է բազմաթիվ լեզուներով պարունակության առցանց հրատարակումը։ Իր հատկանիշների շնորհիվ՝ ընդլայնելիության և զարգացվածության, TYPO3-ն օգտագործվում է տարբեր տեսակների և չափերի կայքերի շարքեր կառուցելու և կառավարելու համար՝ լինեն դրանք թե՛ անհատների կամ շահույթ չհետապնդող կազմակերպությունների փոքր կայքեր, թե՛ մեծ կորպորացիաների բազմալեզու ձեռնարկատիրային լուծումներ։ Համաձայն իր հնարավորության՝ ծառայելու կորպարատիվ միջավայրին, այն դասվում է ձեռնարկատիրային մակարդակի բավանդակության կառավարման համակարգերի շարքին[6][7]:

Պատմություն և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

TYPO3-ն ի սկզբանե՝ 1997 թ.-ին, հեղինակել է դանիացի Kasper Skårhøj[8]: Այն հիմա մշակվում է երկու թիմերի կողմից։ Սպասարկվող ճյուղի (տարբերակներ՝ 4.x, 6 և ավելի նոր) թիմի ավագն է Oliver։ Մշակվող ճյուղի (TYPO3 Neos) թիմի ավագն է Robert Lemke[9]:

«TYPO3» ասոցիացիայի վերջին հաշվարկների համաձայն TYPO3 բովանդակության կառավարման համակարգն օգտագործվում է ավելի քան 500,000 տեղակայումների մեջ։ Այնուամենայնիվ թիվը ցույց տրված «CMS Crawler» հանրային հաշվիչ-վեբկյաքի կողմից 2013 թվականի հուլիսին եղել է 270,000-ի կողմերը[5][10]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]