Բովանդակության կառավարման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բովանդակության կառավարման համակարգը (կարճ՝ ԲՀԿ, CMS, անգլ.՝ Content Management Systems) ծրագրերի ամբողջություն է, որը նախատեսված է դինամիկ վեբ կայքի կամ մուլտիմեդիա ծառայության մշակման և թարմացման համար։ Այդ համակարգերն հնարավորություն են տալիս՝

  • առանձնացնել ձևի և բովանդակության կառավարման գործողությունները,
  • նույն փաստաթղթի վրա աշխատել մի քանի հոգով,
  • կառուցել բովանդակությունը (ՀՏՀ-ի, փաստաթղթերի, բոլգերի, ֆուրումների օգտագործում) և այլն։

Բովանդակության և ներկայացման բաժանում[խմբագրել]

Այն բովանդակության կառավարման հիմնարար սկզբունք է՝

  • բովանդակությունն ամենից հաճախ պահվում է տվյալների բազայում՝ դասակարգված ըստ աղյուսակների և դասշտերի: Խմբագիրը ստեղծում կամ փոփոխում է բազայի դաշտերի բովանդակությունը և ոչ թե էջը: Խոսքը գնում է դինամիկ կայքի մասին:
  • ներկայացնելը սահմանվում է ըստ չափի, որը երկու բան է որոշում՝ էջի ձևավորումը՝ ոճային էջերի միջոցով (CSS կամ XSLT տեղափոխման կանոններ), և տվյալների կառուցումը այնպիսի ստանդարտներով, ինչպես՝ XML, նաև տվյալների բազայից վերցված տեղեկատվությունը (որտեղ և ինչ պայմաններով այն պիտի ներկայացվի)։

Պարզեցված էջի խմբագրում[խմբագրել]

Բովանդակության և ներկայացման բաժանման մեջ խմբագիրները կենտրոնանում են բովանդակության վրա։ Էջերի խմբագրումը բավականին հեշտացված է, այստեղ գործում են երկու մեխանիզմ՝

  • WYSIWYG կամ Tincy արտաքին տեսք, որն առաջարկում է այնպիսի գրաֆիկական ձևավորում, որ գոյություն ունի տեքստի մշակման մեջ,
  • հեշտացված նշանների կիրառում, որի նպատակն է ձևավորել տեքստը։ Գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենատարածվածը BBCode-ն է։

Տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ մեթոդներ[խմբագրել]

Ըստ տեղեկատվության տեսության՝ որքան շատ է տեղեկատվությունը, այնքան մեծ է խառնաշփոթությունը: Գործնականում հատուկ տեղեկատվության որոնման ժամանակ մնացածները խառնաշփոթյուն են առաջացնում: Այդ ամենից գլուխ հանելու համար ԲԿՀ-ն սովորաբար ֆիլտրման բազմաթիվ մեխանիզմներ են առաջարկում, որոնցից են՝

  • հիպերկապեր, որոնք թույլ են տալիս իրար միջև հոդվածների տեղափոխումը
  • տեքստում որոնման համակարգ
  • հատուկ ֆիլտրեր (ըստ փոփոխման ամսաթվի, հեղինակի, հղումների և այլն)

ԲԿՀ-ների մեծ մասը հնարավորություն են տալիս դասակարգել տեղեկատվությունը, նշել և օգտագործել տաքսոնոմիաներ՝ որոնման մեթոդները բարելավելու նպատակով։ Այսինքն, կարող ենք ստեղծել բովանդակության դասակարգեր, սեկցիաներ (կամ ենթագլուխներ), նույնիսկ բանալի բառերի ինդեքսավորման նպատակով։ Արտաքին տեսքի բազմապատկումը, ընտրությունների մեխանիզմը կրճատում է տեղեկատվության խորությունը՝ մուտքի էջի համեմատ կրկնապատկելով ճանապարհները՝ այն ավելի հասանելի դարձնելով։

Իրավունքների կառավարում[խմբագրել]

Վարչական տեսքի միջոցով համակարգը հնարավորություն է տալիս կառավարել օգտագործողներին և նրանց իրավունքները, այսինքն՝ թույլ տալ նրանց մուտքը համակարգ, թե ոչ։ Ըստ պլատֆորմի՝ համակարգի գործողությունները բազմաթիվ են և բազմազան՝ հիմնավոր, ինչպես որևէ հոդվածի ընթերցողի կամ հեղինակի իրավունքը, կամ էլ ավելի մշակված՝ որպես այլ օգտագործողների իրավունք։

ԲԿՀ, տեղեկատվական հասարակությանը համապատասխանող զարգացումը[խմբագրել]

WYSIWYG-ի հասկացությունը 1980թ.-ներին բովանդակության ստեղծման բնագավառում մեծ հաջողություն ունեցավ և վերջ դրեց փաստորեն այն համակարգերին, որոնք բովանդակությունը տարանջատում էին ձևից։ Բացի հատուկ խմբագրողի աշխատանքից (ինչպես Markup-ն ԱՀ-ում), բազմաթիվ վայրկյանների ընթացքում որևէ նշանի տրված համատեքստում ներդնումը կբաժաներ հնարավոր տեսանելիությունները. անհրաժեշտ էր հավաքագրում կատարել, որպեսզի օգտագործողը տեսնի արդյունքը։ Այնուամենայնիվ, միայն այդ նշաններով նշված տեքստն էր պրոֆեսիոնալ խմբագրման կողմից ճկուն և շարունակում էր օգտագործել՝ TeX, GML, SGML և այլն : Չնայած դրան, ետ գալու ժամանակահատվածը մի քանի տասնյակ վայրկյան էր տևում՝ մեքենաների աճող հզորության հետևանքով, որը հասել էր միչև Moore-ի օրենքին։

WYSIWYG-ն իր հերթին գրասենյակային աշխատանքում կիրառվող տեքստի որոշ հասկացություններ է կրում և շարունակում է լայն զանգվածի համար մնալ գերակայուն՝ բովանդակության ստեղծման գործում։ Բովանդակության և ձևի բաժանումը իրականանում է ոճերի կիրառմամբ՝ HTML–ի միջոցով ոճային էջերը (Cascading Style Sheet) տեքստի վերածելով։ Այսպիսով երկու համակարգերն էլ որոշ չափով համընկնում են :

Կազմակերպությունների ուղղվածություններից առաջ են գալիս ձեռնարկության բովանդակության ներկայացման մասնագիտացված բաժիններ (ձեռնարկության գրաֆիկական ձևավորում, որը հաճախ կապվում է մարքեթինգի հետ) և բովանդակության խմբագրման այլ բաժիններ, ինչպես, օրինակ՝ առևտրային, տեխնիկական բաժին կամ արտաքին կապեր, որոնք ընդգրկվում են գոյություն ունեցող մոդուլների մեջ։ Հիմքի և ձևի միջև բաժանումը նույնպես գոյություն ունի։ CSS-ը որոշակի տեսակի փաստաթղթերի ստեղծման համար նախնական ֆորմատ է առաջարկում կամ պարտադրում։ Տեսանելիության միջոցների համապատասխանությունը (կապված տարբեր տառատեսակների հետ, որոնք նախկինում միայն մուտքագրման ծառայությունների համար էին) հեշտացրել է ոչ միայն բովանդակության ստեղծումը, այլ նաև փոխանակությունը։

Տարատեսակ փաստաթղթերի ինտեգրումը (նկարներ, հաշվարկային էջեր) և ծագումը նույն փաստաթղթի մեջ պահանջում է ընդգրկված տարրերի միասնական կառավարում։ Գնորդի հետ հարաբերություններում ձեռնարկությունների կամ վարչամիավորումների կանոնակարգի համար անհրաժեշտ է կարողանալ հետևել բաց թողնված տեղեկատվության տարափին։ Պետք է օգտագործողներին խնդրել այնպես դասավորել իրենց փաստաթղթերը, որ կարողանան գտնել և հետևել կատարված փոփոխություններին՝

Լրացուցիչ հրամանները՝ ինչպես՝ էջի ձևավորումը, փաստաթղթերի, ֆորմատների կառավարումը, նախկինում ընդունված էին որպես փաստաթղթի բովանդակության հավելված, սակայն այժմ դրանք հիմնական մաս են կազմում :

Տես նաև[խմբագրել]