Jump to content

Էլլա Բյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլա Բյուլ
նորվ.՝ Ella Bull
Ծնվել էհոկտեմբերի 12, 1929(1929-10-12)[1]
ԾննդավայրRøyrvik Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[2]
Վախճանվել էսեպտեմբերի 21, 2006(2006-09-21)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրSnåsa, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[1]
Մասնագիտությունլեզվաբան, ուսուցչուհի, քաղաքական գործիչ, թարգմանչուհի, քրիստոնեական հիմների հեղինակ և հեղինակ
ԼեզուՀարավսաամերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան և Q19382869? (1954)
Պարգևներ

Էլլա Հոլմ Բյուլ (նորվ.՝ Ella Holm Bull, աղջկական ազգանունը Յոմա նորվ.՝ Joma, հոկտեմբերի 12, 1929(1929-10-12)[1], Røyrvik Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[2] - սեպտեմբերի 21, 2006(2006-09-21)[1], Snåsa, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[1]), նորվեգիայի սաամ բանաստեղծուհի, թարգմանչուհի և դասախոս։ Իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հարավսաամերենի ուսուցմանն ու տարածմանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլա Հոլմ Բյուլը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Սնոսայում՝ Նիլս Պեդերսեն Յոմայի (Nils Pedersen Joma, 1905-1948) և Աննա Յոդանսեն Սթեյնֆիելի (Anna Sofie Johnsen Steinfjell, 1904-1974) ընտանիքում։ 1948 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ 16 անձանց հետ միասին զոհվում են Էլլա Բյուլի հայրը, երեք եղբայրներն ու երկու քույրերը։

1953 թվականին Էլլան ամուսնանում է Ռյորոսիից Նիլս Հոլմ Բյուլի հետ (Nils Holm Bull, 1929-2003):

Ամուսնանալուց մեկ տարի անց՝ 1954 թվականին ավարտում է Սեսնա կոմունայի մանկավարժական ուսումնարանը։ Իսկ 1964 թվականին Օսլոյի համալսարանն ավարտելուց հետո ստանում է սաամերեն լեզվի լեզվաբանության դիպլոմ։

1968 թվականից հարավսաամերեն է դասավանդել Սնոսայի դպրոցում։ 1974 թվականին նորվեգացի լեզվաբան Կնուտ Բերգսլանդի հետ աշխատել է հարավսաամերենի զարգացման վրա[4]։

2004 թվականին հարավսաամերենի տարածման համար պարգևատրվել է «Gollegiella»[5] պարգևով։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է սաամական համայնքի պատմությունները գրի առնելով։

Էլլա Բյուլն իր մահկանացուն կնքնել է 2006 թվականի սեպտեմբերի 21-ին՝ յոթանասունվեց տարեկան հասակում՝ Սնոսայում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dejpeladtje muvhth vätnoeh jih vuekieh, (2001)
  • Ov-messie darjomes, (2000)
  • Jielije saemien, (1996)
  • Manne joe maahtam lohkedh, (1989 )
  • “Åarjel-saemien Gåalmede gærja”, (1987)
  • Åarjel-saemien Vijhtede gærja, (1986)
  • Åarjel-saemien Nubpie gærja, (1986)
  • Åarjel-saemien Nealjede gærja, (1986)
  • Ovmese veareldh, (1985)
  • Suhtjegh, (1984)
  • Tsååbpe-niejlen jih Tsååbpe-baernien bijre (1984)
  • Brorke (1984)
  • Åarjel-saemien Voestes gærja (1982)
  • Lohkede Saemien, sydsamisk läsebok, tillsammans med Knut Bergsland (1974)
  • Ovmese veareldh (1985)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jåvle-Laavlomh, julvisor (1996)[6][7]
  • Laavlomh-Maanide, barnvisor (1997)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Snåsningen (норв.) — 2006.
  2. 2,0 2,1 2,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. Nordiskt samiskt språkpris - Gollegiella - delas ut för förstagångenn — 2004.
  4. http://www.helsinki.fi/~sugl_smi/senc/esittely.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |Julkaisija= ignored (օգնություն); Unknown parameter |Julkaisu= ignored (օգնություն); Unknown parameter |Nimeke= ignored (օգնություն); Unknown parameter |Viitattu= ignored (օգնություն)
  5. «Gollegiella – Davviriikkalaš sámi giellabálkkašupmi geigejuvvo čakčat 2012». Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  6. «Ella Holm Bull». Discogs. Վերցված է 8 februari 2014-ին.
  7. «Ella Holm Bull (1929-2006)». ČálliidLágádus – Forfatternes Forlag. Վերցված է 8 februari 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]