Ռյորոսի համայնք
Ռյորոս նորվ.՝ Røros | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Ռյորոս | ||
ԲԾՄ | 628 մետր | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Պաշտոնական լեզուներ | նորվեգերեն և Հարավսաամերեն | ||
Բնակչություն (2008) | 5558 | ||
Տարածք | 1956.39 | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1838 թ. | ||
Սահմանակցում է | Tydal?, Holtålen?, Ուս, Engerdal? և Härjedalen Municipality? | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոխարինեց | Røros landsogn?[1], Glåmos municipality?[1] և Brekken municipality?[1] | ||
ISO 3166-2 կոդ | 1640 | ||
roros.kommune.no |
Ռյորոս (նորվ.՝ Røros, սաամ. Plassje), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում: Վարչական կենտրոնը Ռյորոս քաղաքն է: Տեղակայված է Շվեդիայի սահմանի մոտ՝ Ռեա գետի և Նորվեգիայի ամենաերկար Գլոմա գետի հատման վայրում: Վարչական կենտրոն Ռյորոս քաղաքի կենտրոնը համաշխարհային ժառանգության օբյեկտ է[2]:
17-րդ դարից Ռյորոսը եղել է պղնձի արդյունահանման կարևորագույն կենտրոններից: Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ երկու անգամ՝ 1678 և 1679 թվականներին ամբողջությամբ ավերվել էշվեդական զորքի կողմից: Պատերազմից հետո պղնձի հանքավայրերի շահագործումը անցել է գերմանացի բանկիր Յոհան Ինգերսը: Ռյորոսը կրկին գրավվեց շվեդական զորքի կողմից 1718 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ, սակայն հետագայում շվեդները ստիպված էին լքել քաղաքը և հեռանալ լեռներ, որտեղ ցրտահարությունից զոհվեց 3000 զինվոր:[2]
Ռյորոս քաղաքի կենտրոնում պահպանվել են լեռնահանքարդյունաբերության ծաղկման ժամանակաշրջանի տարիների շինություններ: 1980 թվականին Ռյորոսը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Ռյորոս քաղաքը գտնվում է Ռյորոսյան երկաթուղու գծի վրա, որը Գլոմա դաշտավայրով միացնում է Օսլոն և Թրոնհեյմը: Քաղաքում գործում են օդանավակայան, որտեղից իրականացվում են կանոնավոր չվերթներ դեպի մայրաքաղաք Օսլո[2]:
Ռյորոսում գրանցված ամենացածր եղանակը, որ արձանագրվել է օդերևութաբանների կողմից, եղել է 1914 թվականին -50,4 °C, ինչը դարձնում է այն Նորվեգիայի Ֆինմարք կոմսությունից հարավ ընկած տարածքի ամենացուրտ վայրը[2]:
Ռյորոսի համայնքում տարածված է սաամերեն լեզվի ամենահյուսիսային բարբառը, որը համարվում է հյուսիսսաամերենի ենթաճյուղը:
19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նորվեգացի գեղանկարից Հարալդ Օսկար Սոհլբերգը, ով ապրել է Ռյորոս քաղաքում, բավականին հայտնի նկարիչ է Նորվեգիայում: Նրա ստեղծագործություններում ակնհայտ երևում է Ռյորոսի սառնաշունչ բնապատկերի արձագանքը[2]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 67. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)