Էլլա Բյուլ
Էլլա Բյուլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1929 |
Ծննդավայր | Snåsa, Նուր Տրյոնդելագ, Տրյոնդելագ, Նորվեգիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 2006 (76 տարեկանում) |
Վախճանի վայր | Snåsa, Նուր Տրյոնդելագ, Տրյոնդելագ, Նորվեգիա |
Մասնագիտություն | գրող, ուսուցչուհի, քաղաքական գործիչ և թարգմանիչ |
Լեզու | սաամական լեզուներ և Հարավսաամերեն |
Քաղաքացիություն |
![]() |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Պարգևներ | Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Q11991723? Gollegiella և Q4377073? |
Էլլա Հոլմ Բյուլ (նորվ.՝ Ella Holm Bull, աղջկական ազգանունը Յոմա նորվ.՝ Joma, հոկտեմբերի 12, 1929, Snåsa, Նուր Տրյոնդելագ, Տրյոնդելագ, Նորվեգիա - սեպտեմբերի 21, 2006, Snåsa, Նուր Տրյոնդելագ, Տրյոնդելագ, Նորվեգիա), նորվեգիայի սաամ բանաստեղծուհի, թարգմանչուհի և դասախոս: Իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հարավսաամերենի ուսուցմանն ու տարածմանը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլլա Հոլմ Բյուլը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Սնոսայում՝ Նիլս Պեդերսեն Յոմայի (Nils Pedersen Joma, 1905-1948) և Աննա Յոդանսեն Սթեյնֆիելի (Anna Sofie Johnsen Steinfjell, 1904-1974) ընտանիքում: 1948 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ 16 անձանց հետ միասին զոհվում են Էլլա Բյուլի հայրը, երեք եղբայրներն ու երկու քույրերը:
1953 թվականին Էլլան ամուսնանում է Ռյորոսիից Նիլս Հոլմ Բյուլի հետ (Nils Holm Bull, 1929-2003):
Ամուսնանալուց մեկ տարի անց՝ 1954 թվականին ավարտում է Սեսնա կոմունայի մանկավարժական ուսումնարանը: Իսկ 1964 թվականին Օսլոյի համալսարանն ավարտելուց հետո ստանում է սաամերեն լեզվի լեզվաբանության դիպլոմ:
1968 թվականից հարավսաամերեն է դասավանդել Սնոսայի դպրոցում: 1974 թվականին նորվեգացի լեզվաբան Կնուտ Բերգսլանդի հետ աշխատել է հարավսաամերենի զարգացման վրա[1]:
2004 թվականին հարավսաամերենի տարածման համար պարգևատրվել է «Gollegiella»[2] պարգևով: Կյանքի վերջին տարիներին զբաղվել է սաամական համայնքի պատմությունները գրի առնելով:
Էլլա Բյուլն իր մահկանացուն կնքնել է 2006 թվականի սեպտեմբերի 21-ին՝ յոթանասունվեց տարեկան հասակում՝ Սնոսայում:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dejpeladtje muvhth vätnoeh jih vuekieh, (2001)
- Ov-messie darjomes, (2000)
- Jielije saemien, (1996)
- Manne joe maahtam lohkedh, (1989 )
- “Åarjel-saemien Gåalmede gærja”, (1987)
- Åarjel-saemien Vijhtede gærja, (1986)
- Åarjel-saemien Nubpie gærja, (1986)
- Åarjel-saemien Nealjede gærja, (1986)
- Ovmese veareldh, (1985)
- Suhtjegh, (1984)
- Tsååbpe-niejlen jih Tsååbpe-baernien bijre (1984)
- Brorke (1984)
- Åarjel-saemien Voestes gærja (1982)
- Lohkede Saemien, sydsamisk läsebok, tillsammans med Knut Bergsland (1974)
- Ovmese veareldh (1985)
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլլա Բյուլ կատեգորիայում։ |