Էլիս Ֆեյ
Էլիս Ֆեյ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | մայիսի 9, 1998[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Forest Lawn Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ժանրեր | ավանդական փոփ երաժշտություն |
Ամուսին(ներ) | Տոնի Մարտին և Ֆիլ Հարիս |
Պարգևներ և մրցանակներ | |
alicefaye.com | |
Էլիս Ֆեյ (անգլ.՝ Alice Faye; մայիսի 5, 1915[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - մայիսի 9, 1998[1][2][3][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիս Ջին Լապպերտը ծնվել է 1915 թվականի մայիսի 5-ին Նյու Յորքում, ոստիկան Չարլի Լապերտի և Էլիսի ընտանիքում։ Փորձել է մասնակցել «Զիգֆելդի խելագարությունը» շոուին, սակայն տարիքի պատճառով նրան չեն ընտրել։
1931 թվականին Բրոդվեյում Էլիս Ֆեյը կատարել է առաջին խաղը՝ «Սկանդալներ» բեմադրությունը, որից հետո նա իր ազգանունը փոխարինել է Ֆեյ ազգանունով։ Դրանից հետո նա երկու տարի աշխատել է ռադիոյում՝ «Ֆլյաիշմանի ժամը» հաղորդման մեջ, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ֆիլ Հարիսի հետ, ում հետ ամուսնացել է 1940 թվականին։ Մինչ այդ նա արդեն ամուսնացած էր դերասան և երգիչ Թոն Մարտինի (1937—1940) հետ։
Նրա դեբյուտը կինոյում կայացել է 1934 թվականին, այն բանից հետո, երբ դերասանուհի Լիլիան Հարվինը հրաժարվել է «Սկանդալներ» պիեսի էկրանավորման գլխավոր դերից։ Ֆիլմում նա կատարել է Մոն Վեիլի դերը, որը նրան մեծ հայտնիություն է բերել և շուտով «Fox Broadcasting Company» ստուդիայի հայտնի պրոդյուսեր Դերրիլ Զանուկը, դարձել է նրա հովանավորը։ Այնուհետև հաջորդել են նոր հաջողված դերերը, որտեղ Ֆեյը ելույթ է ունեցել ոչ միայն որպես դերասանուհի, այլև՝ երգչուհի։ Էլիս Ֆեյի մասնակցությամբ հաջորդ ամենահայտնի ֆիլմերից են դարձել «Հին Չիկագոյում» (1937), «Ռեգթայմ Բենդ Ալեքսանդրա» (1938) և «Այդ գիշերը Ռիոյում» (1941) ֆիլմերը։ Նրա կարիերայի զարգացումը շարունակվել է մինչև 1944 թվականը, երբ էկրանին է հայտնվել «Ընկած հրեշտակ» ֆիլմը։ Հետագայում Էլիսը վերադարձել է ռադիո, որտեղ ամուսնու՝ Ֆիլ Հարիսի հետ, դարձել է երաժշտական հաղորդման հաղորդավար։
1945 թվականից հետո Ֆեյը 17 տարի ֆիլմում չի նկարահանվել, էկրանին է հայտնվել միայն 1962 թվականին՝ հանդես գալով երկրորդական դերում՝ «Պետական տոնավաճառ» ֆիլմում։ 1974 թվականին Էլիսը խաղացել է Բրոդվեյի «Լավ նորություններ» մյուզիքլում։ Հարիսը մահացել է 1995 թվականին, իսկ նա՝ դրանից երեք տարի հետո՝ ստամոքսի քաղցկեղից՝ 1998 թվականի մայիսի 9-ին, կալիֆոrնիական Ռանչո Միրաժ քաղաքում։
Դերասանուհին իր ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղիում արժանացել է աստղի՝ 6922 բուլվար։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936 - «Բուռլեսկի թագավորը» - Պետ Դորան
- 1936 - «Աղքատ, փոքրիկ, հարուստ աղջիկը» - Ջերրի Դոլան
- 1937 - «Հին Չիկագոյում» - Բելլ Ֆոսետտ
- 1938 - «Ռեգթայմ Բենդ Ալեքսանդրա» - Ստելլա Քիրբի
- 1939 - «Հոլիվուդյան հեծելախումբ» - Մոլլի Հաիդեն
- 1939 - «Վարդը Վաշինգթոնի պուրակում» - Ռոուզ Սեջենտ
- 1940 - «Լիլիան Ռասել» - Լիլիան Ռասել
- 1940 - «Թին Պեն Էլլի» - Քեթի Բլեյն
- 1941 - «Այդ գիշերը Ռիոյում» - Բարոնեսա Սեսիլիա Դուարտե
- 1943 - «Ամբողջ հրոսակախումբը հավաքում» - Էդի Ալեն
- 1945 - «Ընկած հրեշտակ» - Ջուն Միլզ
- 1962 - «Պետական տոնավաճառ» - Մելիսա Ֆրեյկ
- 1976 - «Շուն Վոն Տոն Տոն, որը փրկեց Հոլիվուդը» - քարտուղարուհի
- 1978 - «Մագիա Լեսսի» - մատուցողուհի
- 1978 - «Յուրաքանչյուր աղջիկ ունի իր շանսը» - Քեթի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Ֆեյ» հոդվածին։ |
|
- Մայիսի 5 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մայիսի 9 մահեր
- 1998 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի երգիչներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Քաղցկեղից մահացածներ