Էլիզաբեթ Քլոզ
Էլիզաբեթ Քլոզ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1912[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | նոյեմբերի 29, 2011[1] (99 տարեկան) |
Վախճանի վայր | Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1935) |
Ուշագրավ աշխատանքներ | Straz Center for the Performing Arts? |
Elizabeth Close Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Քլոզ (անգլ.՝ Elizabeth "Lisl" Close, հունիսի 4, 1912[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 29, 2011[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ, ծննդյան անունը՝ Շոյ), լիցենզավորված առաջին կին ճարտարապետը Մինեսոտայում։ Երկար տարիներ համագործակցել է ամուսնու՝ ճարտարապետ Ուինսթոն "Ուին" Քլոզի (1906-1997) հետ և նախագծել է բազմաթիվ նշանավոր հասարակական շենքեր և մասնավոր տներ, միաժամանակ կառավարելով ընտանեկան ֆիրման։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթը ծնվել է 1912 թվականին Վիեննայում, Գուստավ Շոյի և Հելեն Շոյի (ծննդյան անունը՝ Ռիզ) ընտանիքում։ Մեծացել է Ադոլֆ Լոոսի 1913 թվականին նախագծած տանը, որտեղ հաճախ են հյուրընկալել արվեստագետների, այդ թվում՝ Էզրա Փաունդին և Ջոն Գանթերին[2]։ Էլիզաբեթը սկսել է հետաքրքրվել ճարտարապետությամբ և ավարտել է Վիեննայի տեխնիկական համալսարանը։ Էլիզաբեթի մայրը հրեա էր, և նա Ավստրիայից հեռացավ 1932 թվականի օգոստոսին, նախքան նացիստների ժամանելը American Merchant նավով հեռանալով Լոնդոնից 1932 թվականի օգոստոսի 29-ին ժամանեց Նյու Յորք։ Կրթությունը շարունակեց Բոստոնում և 1935 թվականին ճարտարագիտության մագիստրոսի կոչում ստացավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։
Գործունեություն և ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոստոնում ուսանելու տարիներին Էլիզաբեթը հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Ուինսթոն Քլոզին, որը նույնպես շարունակում էր հետբուհական կրթությունը։ Այդ ժամանակաշրջանում կանանց համար հեշտ չէր ճարտարապետական մասնագիտության մեջ ներգրավվելը. երկու ընկերությունների կողմից մերժվում ստանալուց հետո, նա աշխատանքի անցավ Ֆիլադելֆիայում՝ աշխատելով ճարտարապետ Օսկար Ստոնորովի մոտ[2]։ 1936 թվականին նա աշխատանքի անցավ Մինեապոլիս քաղաքում գտնվող Magney and Tusler ընկերությունում, որտեղ Ուինսթոնն էր աշխատել։ 1938 թվականին նրանք ստեղծեցին իրենց սեփական Close and Scheu Architects ընկերությունը՝ կառուցելով հարթ տանիքներով հարմարավետ տներ[3][4]։
Ուինսթոնն ու Էլիզաբեթն ամուսնացան 1938 թվականին։ Էլիզաբեթի պրոֆեսիոնալ կարգավիճակն այնքան անսովոր էր, որ տեղական թերթն իր հոդվածը վերնագրել էր «Ճարտարապետն ամուսնանում է ճարտարապետի հետ»[3]։ Էլիզաբեթն իր օրիորդական ազգանունը պահեց այնքան, մինչև 1940 թվականին հղիացավ և սովորույթի պահանջով վերցրեց ամուսնու ազգանունը[3]։ Էլիզաբեթը ղեկավարեց ընտանիքի ֆիրման, երբ ամուսինը Երկրորդ համաշխարհային պատերազմ մեկնեց, ինչպես նաև 1950-1971 թվականների ընթացքում, երբ Ուինսթոնը Մինեսոտայի համալսարանի գլխավոր ճարտարապետն էր[2]։ Քլոզի մասին ճարտարապետության պատմաբան Ջեյն Քինգ Հեսիոնն ասում է. «Իր օրինակով նա ճարտարապետության բնագավառում շատ կանանց ոգեշնչեց, այդ թվում նաև ինձ, բայց նա չէր ուզում ճանաչվել որպես կին ճարտարապետ, այլ պարզապես ճարտարապետ, որը կին է»[3]։ Քլոզը հայտնի է հարթ տանիքներով շենքերի նախագծման համար, որոնք ունեն չներկված կարմրափայտի կամ մայրենու տախտակներով և մեծ պատուհաններով[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Քլոզն արժանացել է Մինեսոտայի ոսկե մեդալի (Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի մրցանակ)[6]։
Մահ, ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Քլոզը մահացել է 2011 թվականի նոյեմբերի 29-ին Մինեապոլիսում։ Առանցաքային է եղել նրա դերը ճարտարապետության բնագավառն ընտրած ապագա կին ճարտարապետների համար[3]։
Հիմնական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինեսոտայի համալսարանի երաժշտության շենքի Ֆերգյուսոն սրահ[5]
- Gray Freshwater կենսաբանական ինստիտուտ, Մինետոնկա լճի վրա[5]
- 1848 Ռուդ հաուզ, նախագծել է քանդակագործ Ջոն Ռուդի համար, Մինեապոլիսի Քենվուդ շրջան[5]
- Դաֆ հաուզ, Ուայզետա, Մինեսոտա[5]
- Մինեսոտայի համալսարանի հարևանությամբ գտնվող Գրով համալսարանում տասնչորս տներ[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Lathrop, Alan K. (2010). Minnesota architects : a biographical dictionary. Minneapolis, Minnesota: University of Minnesota Press. էջ 44. ISBN 978-0-8166-4463-6.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mary Abbe, "A modern woman who made modern buildings", StarTribune, December 2, 2011. Retrieved 18 March 2012.
- ↑ "Then and Now: 'Old Gray Heads,' part two -- Elizabeth Close" Արխիվացված 2017-07-30 Wayback Machine, University of Minnesota Press. Retrieved 18 March 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Mack, Linda (2002 թ․ նոյեմբերի 10). «This Modernist's Life». Minneapolis Star Tribune. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 6,0 6,1 «Elizabeth Close, FAIA, Gold Medal Winner» (PDF). Sparks. 15 (8). 2002 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Քլոզ» հոդվածին։ |
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2011 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացի կին ճարտարապետներ
- Կին ճարտարապետներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ