Էլիզաբեթ Բիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բիր
անգլ.՝ Elizabeth Bear
Ծննդյան անունանգլ.՝ Sarah Bear Elizabeth Wishnevsky
Ծնվել էսեպտեմբերի 22, 1971(1971-09-22)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորդ, Կոնեկտիկուտ[4][5][6][…]
Մասնագիտությունվիպասան, գրող, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող և science fiction author
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8][9][…]
ԿրթությունԿոնեկտիկուտի համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա[6][10][11], ֆենթեզի[6][11], սթիմփանկ[6], այլընտրանքային պատմություն[6], տիեզերական օպերա[6], ընտանեկան ֆիլմ[6], պատմական դետեկտիվ[11] և քաղաքային ֆենթեզի[11]
Ուշագրավ աշխատանքներHammered? և Tideline?
Պարգևներ
ԱմուսինՍքոթ Լինչ
Կայքelizabethbear.com
 Elizabeth Bear Վիքիպահեստում

Սառա Բիր Էլիզաբեթ Վիշնևսկի (անգլ.՝ Sarah Bear Elizabeth Wishnevsky), առավել հայտնի որպես Էլիզաբեթ Բիր, անգլ.՝ Elizabeth Bear, սեպտեմբերի 22, 1971(1971-09-22)[1][2][3][…], Հարթֆորդ, Կոնեկտիկուտ[4][5][6][…]), գիտաֆանտաստիկ ոճի ամերիկացի հեղինակ, ով ստեղծագործում է հիմնականում սպեկուլյատիվ ֆանտաստիկա ոճում։ 2005 թվականին եղել է Ջոն Քեմբել (լավագույն նոր ֆանտաստ-հեղինակ), 2006 թ.-ին «Լոկուս» (լավագույն դեբյուտային վեպի համար), 2008 թ.-ին (լավագույն պատվածքի համար) և 2009 թ.-ին (լավագույն կարճ վիպակ) Հյուգո» մրցանակների դափնեկիր։ Էլիզաբեթ Բիրը համարվում է այն հինգ հեղինակներից մեկը (չհաշված Բիրին, Չերրի Կերոլայն Ջենիսը, Կարդ Օրսոն Սքոթը , Ռոբինսոն Սպայդերը, Չան Թեդը), ովքեր Քեմբել մրցանակ ստանալուց հետո դարձել են Հյուգո մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բիրը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 11-ին Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորթ քաղաքում, որտեղ անց էր կացրել իր մանկությունը[12]։ Էլիզաբեթը Կոնեկտիկուտյան համալսարանում ուսումնասիրել է անգլերեն և մարդաբանություն, սակայն ուսումը չի ավարտել։ 2000 թվականին Էլիզաբեթն ամուսնացել է Քրիստոֆեր Կինդրեդի հետ (անգլ.՝ Christopher Kindred) և տեղափոխվել Լաս Վեգաս (Նևադա նահանգ), սակայն 2006 թվականի հունվարին վերադարձել է Կոնեկտիկուտ[13]։

Էլիզաբեթ Բիրի դեբյուտային վեպը՝ «Երկաթապատը», մի կանադացի կիբօրգ-կնոջ մասին է[14], տրիլոգիայի առաջին հատվածը Ջեննի Կեյսի մասին է, լույս է տեսել 2005 թվականի հունվարին։ Այդ նույն տարում (հուլիսին և նոյեմբերին) լույս են տեսել վեպի շարունակությունները․ «Սպի» և «Կապ աշխարհի հետ» վերնագրերով։ 2005 թվականին Բիրը ստացել է Ջոն Քեմբել մրցանակ, որպես լավագույն նոր ֆանտաստ գրող[15], իսկ 2006 թվականին լավագույն դեբյուտային վեպի համար ստացել է «Լոկուս» մրցանակ[16]։ 2005(չաշխատող հղում) թվականի մայիսին տպագրվել է Էլիզաբեթ Բիրի «Սատանայի և կապույտ ծովի միջև» պատմվաքը, որը նկարագրում էր սուրհանդակի տեղաշարժը պոստապակալիպտիկական Ամերիկայում (հատկանշական է, որ այս ստեղծագործությունը գրելու համար Էլիզաբեթը իր նյութերը հավաքում էր ռադիոակտիվ տեղանքերից)։ 2006 թվականին հրատարակվեց «Շղթաներ, որոնց դու մերժում ես» արձակ ստեղծագործությունների շարքը։

Նույն տարում Էլիզաբեթ Բիրը սկսել է «Պրոմեթևսի դարաշրջանը» ֆանտաստիկ շարքը, այն Պրոմեթևսի ակումբի պատերազմի մասին է, որը ստեղծվել է Եղիսաբեթ I-ի թագավորությունում՝ ընդդեմ փերիների։ Առաջին վեպը, «Արյուն և երկաթ» վերնագրով, առաջին անգամ լույս է տեսել հունիսի 27-ին։ «Վիսկի և ջուր» վեպի գործողությունները, որը երկրորդն էր, տեղի են ունենում յոթ տարի անց և այս անգամ պատերազմի մեջ այլ կողմեր են ներգրավվում[17]։ Վեպը 2007 թվականին ընդգրկվել է տարվա լավագույն գրքերի ցանկում, որը կազմվել էր «Լոկուս» ամսագրի կողմից[18]։ Շարքն ավարտում է «Ստրատֆորդյան մարդ» երկխոսությամբ, առաջին հատվածը համարվում է առաջին երկու գրքերի պրիկվեկը, իսկ ըստ սյուժեի, հակառակորդներ են հանդիսանում Վիլյամ Շեքսպիրը և Քրիստոֆեր Մառլոն[19]։ «Թանաք և պողպատ» վեպն ըստ 2008 թվականի արդյունքների ընդգրկվել է ֆանտաստիկ ոճի լավագույն գրքերի ցանկում, որը կազմվել է ամերիկական գրադարանային ասոցիացիայի կողմից[20]։

«Խորը ընթացք» վեպը, որը տպագրվել է 2007 թվականին, պատմում է հեռավոր հանքակիր մոլորակի մասին՝ բնակեցված ջրում ապրող աբորիգեններով, որտեղ գլխավոր հերոսը ներքաշված է քաղաքական վեճերի մեջ՝ հանքարդյունաբերական ընկերության պատճառով[21]։ Մոնետի համահեղինակությամբ գրում է հեքիաթների շարք, մասնավորապես «Բուջումը»՝ մի աղջկա մասին, ով զբաղվում է տիեզերական ծովահենությամբ և կանգնում է ընտրության առջև կորցնել մարմինը, թե՞ պահպաանել միտքը[22]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրիլոգիա Ջենի Կեյսի մասին (անգլ.՝ The Jenny Casey Trilogy)
    • Երկաթապատը (անգլ.՝ Hammered), վեպ, 2005 թվականի հունվար,
    • Սպի (անգլ.՝ Scardown), վեպ, 2005 թվականի հուլիս,
    • Կապ աշխարհի հետ (անգլ.՝ Worldwired), վեպ, 2005 թվականի նոյեմբեր,
  • Պրոմեթևսի դարաշրջանը շարքը (անգլ.՝ The Promethean Age)
    • Արյուն և երկաթ (անգլ.՝ Blood and Iron), վեպ, 2006 թվականի հունիս,
    • Վիսկի և ջուր (անգլ.՝ Whiskey and Water), վեպ, 2007 թվականի հուլիս,
    • Ստրատֆորդյան մարդը երկխոսություն (անգլ.՝ The Stratford Man):
      • Թանաք և պողպատ (անգլ.՝ Volume I: Ink and Steel), վեպ, 2008 թվականի հուլիս,
      • Դժոխք և Երկիր (անգլ.՝ Volume II: Hell and Earth), վեպ, 2008 թվականի օգոստոս,
  • Յակոբի սանդուխքը (անգլ.՝ Jacob's Ladder Trilogy), տիեզերական օպերա
    • Փոշի (անգլ.՝ Dust), վեպ, 2007 թվականի դեկտեմբեր,
    • Ցուրտ (անգլ.՝ Chill), վեպ, 2010 թվականի փետրվար
    • Ավազ (անգլ.՝ Grail), վեպ
  • The Edda of Burdens
    • All the Windwracked Stars վեպ, 2008 թվականի հոկտեմբեր
    • By the Mountain Bound, վեպ, 2009 թվականի հոկտեմբեր
    • The Sea thy Mistress, վեպ, 2010 թվականի հոկտեմբեր
  • The Iskryne Series շարքը (Սառա Մոնետի համահեղինակությամբ)
    • Գայլերի ընկերը (անգլ.՝ A Companion to Wolves), վեպ, 2007 թվականի հոկտեմբեր

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր, որոնք չեն ընդգրկվում ամբողջական շարքերի մեջ։

  • Կառնավալ (անգլ.՝ Carnival), 2006 թվականի նոյեմբեր
  • Խորը ընթացք (անգլ.՝ Undertow), 2007 թվականի օգոստոս

Պատմվածքներ և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բիրի պատմվածքների մեծ մասը ընդգրկվել են Շղթաներ, որոնց դու մերժում ես հեղինակային հավաքածուի մեջ (անգլ.՝ The Chains That You Refuse), որը լուս է տեսել 2007 թվականի վերջում։

  • Վագր! Վագր! (անգլ.՝ Tiger! Tiger!), 2003 թվականի սեպտեմբեր (գրվել է Shadows Over Baker Street անթոլոգիայի համար);
  • Սատանայի և կապույտ ծովի միջև (անգլ.՝ And the Deep Blue Sea), 2005 թվականի մայիս
  • Շների կղզի (անգլ.՝ Ile of Dogges), Սառա Մոնետի համահեղինակությամբ, 2006 թվական
  • Ափամերձ գիծ (անգլ.՝ Tideline), 2007 թվականի հունիս
  • Բուջում (անգլ.՝ Boojum),,2008 թվականի հունիս
  • Երկու երազանք (անգլ.՝ Two Dreams on a Train), 2009 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://eurocon2011.se/ebear
  2. 2,0 2,1 http://molly.kalafut.org/books/scifi-authors.html
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://us.macmillan.com/series/theeternalsky
  5. 5,0 5,1 5,2 http://www.sfsite.com/02a/cw265.htm
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. Record #58812050 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  8. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. 9,0 9,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  10. https://www.goodreads.com/author/show/108173
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Fantastic Fiction — 1999.
  12. Биография Элизабет Бир(անգլ.) на официальном сайте писательницы։
  13. «Elizabeth Bear: Broken Futures» (անգլերեն). Локус. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. Laming S. «Elizabeth Bear (interview)» (անգլերեն). AbeBooks.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  15. «Campbell Award». History (անգլերեն). Премия Хьюго. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. «Locus Awards Winners by Category». Locus Awards (անգլերեն). Локус. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. «Элизабет Бир «Виски и вода» (Elizabeth Bear, Whiskey and Water (Roc Jul 2007))». Книжные англоязычные новинки сентября (ռուսերեն). OutZone. 2007 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  18. Невский Б. (2008 թ․ փետրվարի 6). «Читайте фэнтези…». Новости (ռուսերեն). Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. «Элизабет Бир «Чернила и сталь»». Англоязычные новинки сентября (ռուսերեն). OutZone. 2008 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  20. Невский Б. (2009 թ․ փետրվարի 11). «Выбор библиотекарей». Новости (ռուսերեն). Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. «Элизабет Бир «Глубинное течение» (Elizabeth Bear, Undertow (Bantam Spectra Aug 2007))». Книжные англоязычные новинки сентября (ռուսերեն). OutZone. 2007 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  22. Владимирский В. (2010 թ․ հունիսի 23). «И бутылка рома» (ռուսերեն). Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]