Jump to content

Էլիզա Օտտեսեն-Ենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզա Օտտեսեն-Ենսեն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1886(1886-01-02)[1][2][3][…]
ԾննդավայրHøyland, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա[3]
Մահացել էսեպտեմբերի 4, 1973(1973-09-04)[2][3][4][…] (87 տարեկան)
Մահվան վայրԿունգսհոլմ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[5]
Քաղաքացիություն Նորվեգիա և  Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սեռական դաստիարակության մասնագետ և լրագրող
ԱմուսինAlbert Jensen?[3]
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Elise Ottesen-Jensen Վիքիպահեստում

Էլիզա Օտտեսեն-Ենսեն, (հունվարի 2, 1886(1886-01-02)[1][2][3][…], Høyland, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա[3] - սեպտեմբերի 4, 1973(1973-09-04)[2][3][4][…], Կունգսհոլմ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3], հայտնի է նաև Օթար անվամբ) նորվոգացի-շվեդ սեռական կրթության դաստիարակ, լրագրող, անարխիստ ագիտատոր, ում գլխավոր առաքելությունը կանանց իրավունքների համար պայքարն էր, որպեսզի նրանք հասկանան և ղեկավարեն իրենց սեփական մարմինն ու սեռականությունը։ Նա Շվեդիայի աշխատավորների կենտրանական կազմակերպության անարխո-սինդիկալիստ միության անդամ էր[6]։ Նրա հետևորդները կարծում են, որ նա ֆեմինիզմի և կանանց իրավունքների գործունեության ասպարեզի նախաձեռնորղներից էր։

Նրա նշանաբանն էր․ «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ յուրաքանչյուր նոր ծնված երեխա ցանկալի կլինի, երբ տղամարդիկ և կանայք կլինեն հավասար և երբ սեռականությունը կլինի մտերմության արտահայտություն, հրճվանք և քնքշություն»[7][8]։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխական քահանայի աղջիկը՝ Օթարը 18 երեխաներից 17-րդն էր։ Ծնվել է Նորվեգիայի Ռուգլան կոմսության Հեյլան (միավորված Սաննեսին 1955 թվականին) ինքնավար շրջանում։ Օթարի հայրը նրա փոքր քրոջը՝ Մագնհիլդին ուղարկել էր Դանիա՝ ծննդաբերելու, որպեսզի նա հրաժարվի իր երեխայից։ Մագնհիլդին ոչինչ չէր ասվում հղիության և ծննդաբերության մասին և ինը ամիսների ընթացքում նա վախենում էր, որ իր փորն ուղղակի «կպայթի»։ Նա ինքնասպան եղավ, քանի որ կարոտում էր լքված երեխային։ Այդ պատճառով Օթարը երբեք չներեց հորը, և իր քրոջ ճակատագիրը շարժառիթ հանդիսացավ կանաց իրավունքների պայքարի համար[7]։

Օթարը երազում էր ատամնաբույժ դառնալ, բայց ավագ դպրոցում, քիմիայի լաբորատորիայում պայթյունի հետևանքով, վնասեց մատները՝ փչացնելով ատամնաբույժի կարիերա ունենալու շանսերը[9]։ Նա սկսեց աշխատել թերթում և վերջիվերջո դարձավ լրագրող։ Նա մշտապես կասկածի տակ էր դնում հոր քարոզները և հանգեց այն եզրահանգման, որ ինքը քրիստոնյա չի։ Նա հայտնաբերեց, որ համակրում է սոցիալիզմին[7]։

Նա մի քանի փորձ արեց կազմակերպել աշխատավոր կանանց դասակարգ։ Բայց շուտով նրանք սկսեցին կարծիք հարցնել սեռական հարցերի հետ կապված, ուղղելով նման հարցեր․ «Արդյո՞ք ինձ պետք է, երբ ամուսինս ուզում է», «ի՞նչ կարող եմ անել, որպեսզի չհղիանամ»[7]։

Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օթարը հանդիպեց և մոտ ընկերություն զարգացրեց շվեդ անարխո-սինդիկալիստ խաղաղության ագիտատոր Ալբերտ Ենսենի հետ։ Ավելի ուշ նրանք ամուսնացան և Էլիզա Օտտեսենը, փոխելով իր ազգանունը, դարձավ Էլիզա Ենսեն։ Երբ Ալբերտ Ենսենը վտարվվեց Նորվեգիայից, Օթարը նրա հետ տեղափոխվեց Դանիա։ Այնտեղ նա երեխա ունեցավ, որը շուտով մահացավ[7]։

Օթարն ու Ալբերտը տեղափոխվեցին Շվեդիա և նա ծանոթացավ բժշկի հետ, ով սովորեցրեց, թե ինչպես կարելի է օգտագործել դիաֆրագման։ Այնուհետև նա ուղևորվեց Շվեդիայում իր առաջին համազգային շրջագայությանը։ Նա սովորեցնում էր կանանց ինչպես խուսափել հղիությունից։ Նա պնդում էր, որ կանայք իրավունք ունեն ճաշակել սեռական հաճույքները, պաշտպանում էր անվճար աբորտները, ԼԳԲՏ իրավունքները և այլն[7]։

1920-ական թվականներին Օթարը Arbetaren թերթի համար սիստեմատիկ գրողներից էր՝ իր սեփական սյունակով՝ ուղղված ֆեմինիստական խնդիրներին։ Arbetaren-ի մյուս խմբագրի հետ տարաձայնություններից հետո, 1925 թվականին, նա հիմնեց իր սեփական թերթը․ Vi kvinnor։ Սակայն դա երկար չտևեց[7][10]։

1933 թվականին, ծայրահեղական բժիշկների հետ մեկտեղ հիմնեց Սեռական կրթության շվեդական ընկերությունը (շվեդ.՝ Riksförbundet för Sexuell Upplysning, RFSU)[8][11]։ Նա դարձավ առաջին նախագահը և զբաղեցրեց այդ պաշտոնը մինչ 1956 թվականը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheterOslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Elise Ottesen-Jensen (շվեդերեն) — 1917.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. http://www.svenskagravar.se/search?ShowFilters=False&Query=Elise+Jensen+1973-09-04&ParishId=&GraveNumber=&BirthDate=&DeathDate=&BurialDate=&OrderByDesc=False&OrderBy=Svenskagravar.se.
  6. Britta Gröndahl. «SAC Syndikalisterna: Elise Ottesen-Jensen» (շվեդերեն). SAC. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Cindy Larsen (2001 թ․ մարտի 5). «Yelah.net - Om Elise Ottesen-Jensen» (շվեդերեն). Yelah. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 28-ին.
  8. 8,0 8,1 «The Swedish Association for Sexuality Education: Our history». RFSU. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  9. Bengt Hemlin (2002). «Elise Ottesen-Jensen». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  10. Hjördis Levin. «Elise Ottesen-Jensen» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  11. Boethius, Carl Gustaf (1985). Sex Education in Swedish Schools: The Facts and the Fiction. Family Planning Perspectives, Vol. 17, No. 6. Guttmacher Institute. էջ 276. doi:10.2307/2135318. JSTOR 2135318. OCLC 38889422.
  12. Per Magnus Johansson (2003). «Sweden and Psychoanalysis». Psychomedia. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)