Էլիզա Կրինից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզա Կրինից
գերմ.՝ Elise Krinitz
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1825(1825-03-22)[1]
ԾննդավայրԲելգերն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 7, 1896(1896-08-07)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՕրսե
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունգրող և թարգմանչուհի
 Elise Krinitz Վիքիպահեստում

Էլիզա Կրինից (գերմ.՝ Elise Krinitz, երբեմն հիշատակվել է որպես Էմմա, Կամիլ Սելդենի կեղծանունը, ֆր.՝ Camille Selden, մարտի 22, 1825(1825-03-22)[1], Բելգերն, Գերմանիա - օգոստոսի 7, 1896(1896-08-07)[1], Օրսե), գերմանական ծագմամբ ֆրանսիացի գրող և բանաստեղծ Հայնրիխ Հայնեի պլատոնական սիրեցյալը, որը քնքշությամբ դիմել է նրան որպես Մուշկ (ֆր.՝ Mouche):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզա Կրինիցի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի կեղծանուններին և խաբեություններին հակվածության պատճառով։ Ըստ որոշ տվյալների՝ ծնվել է ջուլհակի ընտանիքում և ծննդյան ժամանակ ստացել է Յոհաննա Քրիստիանա Մյուլեր անունը (գերմ.՝ Johanna Christiana Müller): Նրա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ ինքը Փարիզում մեծացել է գերմանուհի խորթ մոր հետ։ Հետագայում ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքում, բայց դեռ մանկուց հաճախ է եղել Սաքսոնիայում, որտեղից էլ նրա խորթ մայրն էր։ Եղել է կոմպոզիտոր, դաշնակահար և լրագրող, ունեցել է բազմաթիվ նշանավոր մարդկանց հետ շփումներ։ Վաղ տարիքում նա ծանոթացել է Ալֆրեդ Մեյսների (1822-1885) հետ, որը ազդեցություն է ունեցել նրա գրական և բանաստեղծական զարգացման վրա։ Նրա հայրը որոշ ժամանակ թողել է ընտանիքը՝ արտագաղթելով Ամերիկա, սակայն այնտեղից եկել է սնանկացած և մահացել է 1862 թվականին։ 1850-1853 թվականներին նա իբր ամուսնակցել է մի հարուստ ֆրանսիացու հետ, որի հետ ապրել է Մեծ Բրիտանիայում, կարծես թե վատնել է իր ողջ ունեցվածքը և նույնիսկ մի որոշ ժամանակ նրան բռնի ուժով տարել են հոգեբուժարան։ Այնուհետև վերադաձել է Փարիզ և աշխատել գերմաներենից ֆրանսերեն և հակառակը թարգմանություններով։

Նրա հանդիպումը Հայնե հետ տեղի է ունեցել 1855 թվականի հունիսի 19-ին, անբուժելի հիվանդ բանաստեղծի մահից հինգ օր առաջ, նրա փարիզյան բնակարանում, իսկ մինչ այդ նրանք ծանոթ էին միայն նամակագրությամբ, թեև նրանց հանդիպման տարբեր վարկածներ են եղել։ Հայնեի կյանքի վերջին օրերը ջերմացել են «մուշկի» հանդեպ նրա մեջ հանկարծակի բռնկված սիրով, որը նրան ծառայում էր որպես դասախոս, նրան հանձնարարել էր նաև սրբագրել իր բոլոր աշխատանքները։

Իր ստեղծագործությունները նա տպագրել է 1858 թվականից։ Նրա պատանեկության բելետրիստական ստեղծագործությունները գնահատվելեն որպես միջակ, սակայն ավելի ուշ էտյուդներից մի քանիսը, այդ թվում՝ «Portraist de Femmes» (Կանանց դիմանկարներ), Ֆրանսիայում հայտնի են եղել միչև 20-րդ դարի սկիզբը։ 1880-ական թվականներին գիրք է հրատարակել՝ «Les dermiers jours de Heine» (Հայնեի վերջին օրերը) վերնագրով, որում ասում է, որ Հայնեի հետ ծանոթության տարում նա 22 տարեկան է եղել։ Մուշկի և «Նաբուգոդոնոսոր 2-րդ»-ի և «Լոտոսի ծաղկի» երկրպագուի հարաբերությունները, ինչպես կատակով իրեն անվանում էր Հայնեն, մի շարք բանաստեղծություններ են տվել գերմանական գրականությանը։

1882 թվականից ապրել է Ռուանում, որտեղ դասավանդել է գերմաներեն և ֆինանսապես անկախ էր։ Նա մահացել է Փարիզի հարավում գտնվող Օրսե հանգստավայրում՝ 71 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. М. Уманский (1890–1907). «Мушка, у Гейне». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]