Էլեոնորա Ֆորենցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա Ֆորենցա
 
Կուսակցություն՝ Կոմունիստական վերածննդի կուսակցություն
Կրթություն՝ Բարիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 10, 1976(1976-11-10) (47 տարեկան)
Ծննդավայր Բարի, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ eleonoraforenza.it

Էլեոնորա Ֆորենցա (իտալ.՝ Eleonora Forenza, նոյեմբերի 10, 1976(1976-11-10), Բարի, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Կոմունիստական վերածնունդ կուսակցության՝ մշակույթի և հաղորդակցության հարցերով խոսնակ, 2014 թվականից Եվրոպական խորհրդարանի անդամ Եվրոպական միավորված ձախեր ֆրակցիայից։ Femministe Nove կոլեկտիվի և Գրամշիի միջազգային ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորան ծնվել և մեծացել է Բարիում։ 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Բարիի համալսարանի գրականության ֆակուլտետը։ Նույն համալսարանում դոկտորական աստիճան է ստացել իտալերեն լեզվի ուսումնասիրության համար։ 2016 թվականին Նեապոլի "L'Orientale" համալսարանում դոկտորական աստիճան է ստացել նաև Կնոջ պատմության և գենդերային նույնականության ոլորտում ֆեմինիզմի և Իտալիայի կոմունիստական կուսակցության մասին թեզի պաշտպանության համար։ Էլեոնորա Ֆորենցան Հռոմի Տրի համալսարանում եղել է քաղաքական մտքի պատմության հետազոտող[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]