Jump to content

Էլենի Ցալիգոպուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլենի Ցալիգոպուլու
հուն․՝ Ελένη Τσαλιγοπούλου
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1963(1963-04-11) (61 տարեկան)
ԾննդավայրNaoussa
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտություներգչուհի
 Eleni Tsaligopoulou Վիքիպահեստում

Էլենի Ցալիգոպուլու հուն․՝ Ελένη Τσαλιγοπούλου), ապրիլի 11, 1963(1963-04-11), Naoussa, հույն երգչուհի, ով երեք տասնամյակից ավելի ձգվող իր արտիստական կարիերայի ընթացքում ճանաչվել է իր երկրի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգչուհիներից մեկը[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենին ծնվել է Հունաստանում՝ Կենտրոնական Մակեդոնիայի Իմաթիա տարածաշրջանի Նաուսա քաղաքում։ Ելույթներով սկսել է հանդես գալ վաղ հասակից՝ ընկերակցելով իր երաժիշտ եղբորը։ 1981 թվականին, երբ ընդամենը տասնութ տարեկան էր, տղա է ունեցել, ում անվանակոչել է Արգիրիս (հուն․՝ Αργύρη)[3]: Վոկալի դասեր առնելուց հետո՝ 1985 թվականին ելույթներ է ունեցել Սալոնիկում, ավելի ուշ ծանոթացել է երգահան Ջորջ Զիկասի հետ, որի երգերի ձայնագրմամբ էլ թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը[4][5]։

Սկսած 1986 թվականից՝ Էլենին հանդես է եկել հույն տարբեր երգահանների, այդ թվում՝ Ստամատիս Սպանուդակիսի, Մանոս Խաձիտակիսի ստեղծագործությունների կատարմամբ, հյուրախաղային համերգներ տվել Հունաստանի տարբեր քաղաքներում, եվրոպական ու ամերիկյան երկրներում։ Այդ ընթացքում ծանոթացել է երգիչ Յորգոս Դալարասի հետ, և սկսել են համատեղ ելույթներ ունենալ։

1990-ական թվականներին նրան հաջողվել է հասնել հույն երաժիշտ կատարողների ամենաբարձր մակարդակին, թողարկել շուրջ մեկ տասնյակ ալբոմ, որոնք ջերմ ընդունելություն են գտել երաժշտասերների շրջանում, վաճառվել հարյուր հազարավոր օրինակներով։ 1998—1999 թվականներին Ցալիգոպուլուն հյուրախաղային համերգներ է տվել երգչուհի Մելինա Կանայի, ավելի ուշ՝ երգիչ Դիմիտրիս Բասիսի, «Mode Plagal» և «Mikro» երաժշտախմբերի հետ։

21-րդ դարի առաջին տարիներին Էլենին համագործակցել է Նիկոս Պարտոկալօգլուի, Ջոն Կոցարիսի, Յորգոս Անդրեուի հետ։ 2005 թվականի ամռանը համերգային շրջագայություն է կատարել դերասանուհի և երգչուհի Տանյա Ծանակլիդուի հետ, թողարկել է Αγαπημένο μου Ημερολόγιο (Dear Diary) ալբոմը, որտեղ Εστουδιαντίνα Νέας Ιωνίας (Estoudiantina Neas Ionias) երաժշտախմբի հետ ձայնագրել էր հունական ժողովրդական երգերի ինքնատիպ մեկնաբանությամբ ոգեշունչ կատարումներ[6]։

Հաջորդած տարիներին նա շարունակել է ալբոմներ թողարկել և համերգներով հանդես գալ. 2008 թվականին՝ երգիչներ Անդրիանա Բաբալիի ու Ջոտա Նեգայի հետ՝ Սալոնիկի "Αποθήκη του Μύλου" համերգասրահում, երգիչ Գլիկերիայի հետ, Polis թատրոնում էլ՝ Trifono երաժշտախմբի հետ, որը մասնագիտացել է հունական ավանդական երաժշտության մատուցման գործում[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին տված հարցազրույցներից մեկում Էլենի Ցալիգոպուլուն խոստովանել է, որ շուրջ մեկուկես տասնամյակ ամուսնացած է եղել հույն երգահան, քնարերգու բանաստեղծ և երաժշտական պրոդյուսեր Անդրեու Յորգոսի հետ[3][8] (հուն․՝ Γιώργος Ανδρέου), բայց, վերջ ի վերջո, ամուսնալուծվել են[9]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1986 — Shut Up and Listen
  • 1990 — Girl and Woman
  • 1992 — Half–Moon
  • 1993 — Kathreftes
  • 1994 — Mirrors
  • 1996 — Arzedina
  • 1996 — Argentinos
  • 1998 — Dream Era
  • 1999 — Allazi Kathe Pou Vradiazi
  • 1999 — Changes Descend Every Evening
  • 2000 — Glycos Peirasmos
  • 2001 — Sweet Temptation
  • 2002 — Songs for a Summer

  • 2003 — Color
  • 2005 — Dear Diary
  • 2005 — Each End and Beginning
  • 2007 — Mad Secret Concerts
  • 2008 — Best of / San Lied
  • 2009 — In the Dream Season (Sunday Newspaper)
  • 2011 — Tarrira[10]
  • 2013 — The Love Collection
  • 2014 — Together (accompanied by Melina Kana)
  • 2015 — Kathe Telos Ki Archi
  • 2015 — I Eleni Tsaligopoulou Sti Lyra
  • 2015 — Miso Feggari[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Τσαλιγοπούλου Ελένη : Mygreek.fm». www.mygreek.fm. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  2. Eleni Tsaligopoulou at Mygreek.fm Արխիվացված 2011-09-04 Wayback Machine {in Greek}
  3. 3,0 3,1 Dimitriou, Giotas (October 9, 2008). "The Song Is Not a Junk T-Shirt" {in Greek}
  4. «Ελένη Τσαλιγοπούλου - "Κορίτσι και γυναίκα"...». www.musiccorner.gr. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  5. Eleni Tsaligopoulou at Music Corner {in Greek}
  6. Eleni Tsaligopoulou at U-verse
  7. Eleni Tsaligopoulou has been interpreting the works of Greek songwriter Kostas Livadas for the last 15 years (Serifos Festival, July 27, 2015)
  8. «Το τραγούδι δεν είναι πρόχειρο μπλουζάκι». www.sigmalive.com. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  9. Biographical entry for Giorgos Andreou
  10. «Listing for Eleni Tsaligopoulou's 2011 album Tarrira». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  11. Eleni Tsaligopoulou discography at AllMusic

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենի Ցալիգոպուլու» հոդվածին։