Էլենի Ցալիգոպուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլենի Ցալիգոպուլու
Eleni Tsaligopoulou2.jpg
Ծնվել էապրիլի 11, 1963(1963-04-11) (56 տարեկան)
ԾննդավայրNaousa, Naousa Municipality, Իմաթիա, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտություներգչուհի
ԱմուսինGiorgos Andreou?
Eleni Tsaligopoulou Վիքիպահեստում

Էլենի Ցալիգոպուլու հուն․՝ Ελένη Τσαλιγοπούλου), ապրիլի 11, 1963(1963-04-11), Naousa, Naousa Municipality, Իմաթիա, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան, հույն երգչուհի, ով երեք տասնամյակից ավելի ձգվող իր արտիստական կարիերայի ընթացքում ճանաչվել է իր երկրի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգչուհիներից մեկը[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենին ծնվել է Հունաստանում՝ Կենտրոնական Մակեդոնիայի Իմաթիա տարածաշրջանի Նաուսա քաղաքում: Ելույթներով սկսել է հանդես գալ վաղ հասակից՝ ընկերակցելով իր երաժիշտ եղբորը: 1981 թվականին, երբ ընդամենը տասնութ տարեկան էր, տղա է ունեցել, ում անվանակոչել է Արգիրիս (հուն․՝ Αργύρη)[3]: Վոկալի դասեր առնելուց հետո՝ 1985 թվականին ելույթներ է ունեցել Սալոնիկում, ավելի ուշ ծանոթացել է երգահան Ջորջ Զիկասի հետ, որի երգերի ձայնագրմամբ էլ թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը[4][5]:

Սկսած 1986 թվականից՝ Էլենին հանդես է եկել հույն տարբեր երգահանների, այդ թվում՝ Ստամատիս Սպանուդակիսի, Մանոս Խաձիտակիսի ստեղծագործությունների կատարմամբ, հյուրախաղային համերգներ տվել Հունաստանի տարբեր քաղաքներում, եվրոպական ու ամերիկյան երկրներում: Այդ ընթացքում ծանոթացել է երգիչ Յորգոս Դալարասի հետ, և սկսել են համատեղ ելույթներ ունենալ:

1990-ական թվականներին նրան հաջողվել է հասնել հույն երաժիշտ կատարողների ամենաբարձր մակարդակին, թողարկել շուրջ մեկ տասնյակ ալբոմ, որոնք ջերմ ընդունելություն են գտել երաժշտասերների շրջանում, վաճառվել հարյուր հազարավոր օրինակներով: 1998—1999 թվականներին Ցալիգոպուլուն հյուրախաղային համերգներ է տվել երգչուհի Մելինա Կանայի, ավելի ուշ՝ երգիչ Դիմիտրիս Բասիսի, «Mode Plagal» և «Mikro» երաժշտախմբերի հետ:

21-րդ դարի առաջին տարիներին Էլենին համագործակցել է Նիկոս Պարտոկալօգլուի, Ջոն Կոցարիսի, Յորգոս Անդրեուի հետ: 2005 թվականի ամռանը համերգային շրջագայություն է կատարել դերասանուհի և երգչուհի Տանյա Ծանակլիդուի հետ, թողարկել է Αγαπημένο μου Ημερολόγιο (Dear Diary) ալբոմը, որտեղ Εστουδιαντίνα Νέας Ιωνίας (Estoudiantina Neas Ionias) երաժշտախմբի հետ ձայնագրել էր հունական ժողովրդական երգերի ինքնատիպ մեկնաբանությամբ ոգեշունչ կատարումներ[6]:

Հաջորդած տարիներին նա շարունակել է ալբոմներ թողարկել և համերգներով հանդես գալ. 2008 թվականին՝ երգիչներ Անդրիանա Բաբալիի ու Ջոտա Նեգայի հետ՝ Սալոնիկի "Αποθήκη του Μύλου" համերգասրահում, երգիչ Գլիկերիայի հետ, Polis թատրոնում էլ՝ Trifono երաժշտախմբի հետ, որը մասնագիտացել է հունական ավանդական երաժշտության մատուցման գործում[7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին տված հարցազրույցներից մեկում Էլենի Ցալիգոպուլուն խոստովանել է, որ շուրջ մեկուկես տասնամյակ ամուսնացած է եղել հույն երգահան, քնարերգու բանաստեղծ և երաժշտական պրոդյուսեր Անդրեու Յորգոսի հետ[3][8] (հուն․՝ Γιώργος Ανδρέου), բայց, վերջ ի վերջո, ամուսնալուծվել են[9]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 — Shut Up and Listen
  • 1990 — Girl and Woman
  • 1992 — Half–Moon
  • 1993 — Kathreftes
  • 1994 — Mirrors
  • 1996 — Arzedina
  • 1996 — Argentinos
  • 1998 — Dream Era
  • 1999 — Allazi Kathe Pou Vradiazi
  • 1999 — Changes Descend Every Evening
  • 2000 — Glycos Peirasmos
  • 2001 — Sweet Temptation
  • 2002 — Songs for a Summer

  • 2003 — Color
  • 2005 — Dear Diary
  • 2005 — Each End and Beginning
  • 2007 — Mad Secret Concerts
  • 2008 — Best of / San Lied
  • 2009 — In the Dream Season (Sunday Newspaper)
  • 2011 — Tarrira[10]
  • 2013 — The Love Collection
  • 2014 — Together (accompanied by Melina Kana)
  • 2015 — Kathe Telos Ki Archi
  • 2015 — I Eleni Tsaligopoulou Sti Lyra
  • 2015 — Miso Feggari[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]