Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի)
Էլեանոր Անգլիացի անգլ.՝ Eleanor of England | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1269[1] |
Ծննդավայր | Վինձոր, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1297 (28 տարեկան) |
Մահվան վայր | Գենտ, Ֆլանդրիայի դքսություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն և Բարսի դքսություն |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Henry III, Count of Bar?[2] և Ալֆոնսո III[1] |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ I[1], մայր՝ Էլեանոր Կաստիլիացի[1] |
Երեխաներ | Edward I, Count of Bar?[2], Jeanne van Bar?[2][3] և Lady Eleanor de Bar?[3] |
Eleanor of England, Countess of Bar Վիքիպահեստում |
Էլեանոր Անգլիացի (անգլ.՝ Eleanor of England, հունիսի 18, 1269[1], Վինձոր, Անգլիայի թագավորություն - հոկտեմբերի 12, 1297, Գենտ, Ֆլանդրիայի դքսություն), Անգլիայի արքայադուստր։
Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի[4] և նրա առաջին կին թագուհի Էլեանոր Կաստիլիացու կենդանի մնացած ավագ դուստրը[5]։
Էլեանորի վաղ տարիների մասին քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ երբ նրա ծնողները գնացել էին Խաչակրաց արշավանքների 1270 թվականից 1274 թվականներին, նա շատ մտերիմ հարաբերություններ ուներ իր հայրական տատիկի` Էլեանոր Պրովանսացու հետ։ Նա նաև մտերիմ էր իր հիվանդ եղբոր` Հենրիի հետ։ Հոգեգալուստի մեկ օր Հենրին և Էլեանորը զոհեցին երկու կաքավ իրենց ընթրիքին, որպես հատուկ ծիսակատարություն[6]։
Երկար ժամանակ որոշված էր, որ Էլեանորը պետք է ամուսնանա Արագոնի թագավոր Ալֆոնսո III-ի հետ[7]։ Ալֆոնսոյի ծնողները գտնվում էին Հռոմի պապի անուղղակի հսկողության տակ, քանի որ նրանք հավակնում էին Սիցիլիայի թագին, որը գնտվում էր պապի վերահսկողության տակ և պապը որոշեց թագը հանձնել Կառլ I-ին, իսկ Էդուարդը հրաժարվեց կնության ուղարկել իր դստերը։ 1282 թվականին Էդուարդը նորից մերժեց կնության առաջարկը` բացատրելով, որ իր դուստրը չափազանց փոքր է, ընդամենը 13 տարեկան և առաջարկեց սպասել ևս երկու տարի։ Ալֆոնսոն մահացավ մինչ ամուսնությունը տեղի կունենար։
Էլեանորը ամուսնացավ ֆրանսիացի ազնվական, Բարի կոմս Հենրի III-ի հետ 1293 թվականի սեպտեմբերի 20-ին[8] և ունեցավ երկու երեխա.
Էլեանորը թաղված է Ուեստմինստերյան աբբայությունում։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Burke's Guide to the Royal Family, London, 1973, 197 & John Carmi Parsons
- ↑ genealogics.org Family of Eleanor of England
- ↑ Siblings of Edward II
- ↑ Balaguer, Víctor. Historia de Cataluña y de la Corona de Aragón. Barcelona, 1860, p. 698.
- ↑ Michael Prestwich, Edward I, (Yale University Press, 1997), 389.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի)» հոդվածին։ |
|