Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1923[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | օգոստոսի 10, 1999 (75 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Գրական թերթ, Խորհրդային գրականություն[1], Բանբեր Երևանի համալսարանի[1] և Գրականության ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց (1941), Բաքվի Ս. Օրջոնիկիձեի անվ. ռազմա–հետևակային դպրոց և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1965) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Էդվարդ Մկրտչի Ջրբաշյան (սեպտեմբերի 24, 1923[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 10, 1999, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982)[2], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980)։
Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (1977-1999) և ԵՊՀ գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը (1972-1986)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է սովետական բանակ։ Սովորել է Հրամանատարական դպրոցում, ապա հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում (Թբիլիսի)։ 1943-1944 թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցան Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ Զորացրվելուց հետո 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։
1954 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), 1965 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»)։ 1967 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1974 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականից՝ ակադեմիկոս։
1950-1972 թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնում։ 1972-1985 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, 1982 թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։
1953-1954 թվականներին եղել է «Գրական թերթ» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ 1967 թվականին հիմնադրել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսը, որի խմբագիրն է եղել մինչև 1977 թվականը։
1966-1970 թվականներին գլխավորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը։ 1977 թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրեն։
Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Թումանյանի պոեզիան» (Մոսկվա, 1969), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, 1985), «Չորս գագաթ» (Մոսկվա,1990) գրքերը։
Առանձնահատուկ մեծ է Էդ. Ջրբաշյանի ներդրումը Հովհ. Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրության և գիտական հրատարակության գործում։ Ջրբաշյանի անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարը, որի հինգ գրքերը լույս են տեսել 1964-1998թթ.։ Գրականության ինստիտուտում Ջրբաշյանը ղեկավարել է Թումանյանի երկերի ակադեմիական տասհատորյակի հրատարակության աշխատանքը (հ. 1-10, 1988-1999), որի վերջին՝ 10-րդ հատորը տպագրվեց գիտնականի մահից ընդամենը շաբաթներ անց՝ դառնալով նրա գիտական գործունեության, ինչպես նաև ողջ թումանյանագիտության յուրօրինակ պսակն ու հանրագումարը։
Էդ. Ջրբաշյանը հայ գրականագիտության մեջ տեսական մտքի հիմնադիրն է։ Նա հեղինակն է «Գրականության տեսություն» առաջին բուհական հայերեն դասագրքի, որն ունեցել է յոթ հրատարակություն (վերջին երկուսը՝ «Գրականագիտության ներածություն» վերնագրով 1996, 2011), «Գրականագիտական բառարան» (1972, վերահրտ.՝1980) արժեքավոր աշխատության (Հ. Մախչանյանի համահեղինակությամբ), որը մեծ նպաստ բերեց մեզանում տեսական-գրականագիտական մտքի զարգացման գործում։
Էդ. Ջրբաշյանը նաև եղել է գիտության լավագույն կազմակերպիչներից մեկը. նա ղեկավարել է բազմաթիվ աշխատանքներ հայ գրականության պատմության և գրականության տեսության վերաբերյալ, կազմակերպել հայ դասականների հատորների հրատարակություններ։ Էդ. Ջրբաշյանը բազմիցս ներկայացրել է հայ գրականագիտությունը միջազգային գիտաժողովներում։
Վախճանվել է 1999 թվականին՝ Երևանում[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոեմի ժանրը գրականության մեջ (պատմությունը և տեսությունը), Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1955, 347 էջ[4]։
- Միսաք Մեծարենց, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1958, 130 էջ։
- Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1961, 519 էջ։
- Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1962, 424 էջ։
- Թումանյանի պոեմները, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1964, 506 էջ։
- Ռուբեն Սևակ (ստեղծագործության համառոտ ակնարկ), Երևան, «Միտք», 1965, 107 էջ։
- Աշխարհահայցք և վարպետություն, Երևան, «Հայաստան», 1967, 360 էջ։
- Գրականության տեսություն, Երևան, «Լույս», 1967, 460 էջ։
- Թումանյանի բալլադները, Երևան, «Հայաստան», 1969, 156 էջ։
- Գրականագիտական բառարան (համահեղինակ Հենրիկ Մախչանյան), Երևան, «Լույս», 1972, 328 էջ։
- Գրականության տեսություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1972, 510 էջ։
- Գրական ժանրեր։ Պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը (հեղինակակցությամբ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1973։
- Միքայել Նալբանդյանը և արդիականությունը, Երևան, «Հայաստան»։
- Պոետիկայի հարցեր, Երևան, «Հայաստան», 1976, 464 էջ։
- Միսաք Մեծարենց, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1977, 192 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հ. 5 Ներածություն», «Դարասկզբի հայ քննադատները», «Հովհաննես Թումանյան» և «Միսաք Մեծարենց» գլուխները՝ 318 էջ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 1015 էջ։
- Գրականության տեսություն, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 1980, 496 էջ։
- Գրականագիտական բառարան (հեղինակակից Հենրիկ Մախչանյան), Երևան, «Լույս», 1980, 352 էջ։
- Չորս գագաթ, Երևան, 1982:
- Թումանյանի պոեմները, Երևան, 1964, 1986:
- Գեղագիտություն և գրականություն, Երևան, 1983։
- Չորս գագաթ։ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց։ Սովետական գրող, 1982, 468 էջ[5]։
- Հայոց պատմության աղբյուրագիտություն։ Հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը։ Դասագիրք։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 1996, 368 էջ[6]։
- Թումանյանի գրական ժառանգությունը։ (Ուսումնասիրություններ և հոդվածներ)։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2000, 510 էջ[7]։
- Փաստերի հետքերով։ Գրականագետի նոթեր։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2001 , 303 էջ[8]։
- Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը։ Նոր-Դար, 2003, 70 էջ[9]։
- Թումանյանի բալլադները, Նոր-Դար, 2004, 79 էջ[10]։
- Գրականագիտության ներածություն։ ԵՊՀ հրատարակչություն։ Երևան, 2011, 416 էջ[11]։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[12]։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 - Բանասիրական գիտությունների դոկտոր
- 1967 - Պրոֆեսոր
- 1970 - Գիտության վաստակավոր գործիչ
- 1981 - ՀԽՍՀ ԳԱ Վաստակագիր
- 1982 - ԳԱ ակադեմիկոս
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 540—541.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդվարդ Ջրբաշյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Ջրբաշյան, Էդվարդ Մկրտչի (1982). Չորս գագաթ։ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց. Սովետ. գրող.
- ↑
{{cite book}}
: Empty citation (օգնություն) - ↑ Ջրբաշյան, Էդվարդ Մկրտչի (2000). Թումանյանի գրական ժառանգությունը։ (Ուսումնասիրություններ եւ հոդվածներ). ՀՀ ԳԱԱ "Գիտություն" Հրատարակչություն. ISBN 9785808004252.
- ↑ Ջրբաշյան, Էդվարդ Մկրտչի (2001). Փաստերի հետքերով։ Գրականագետի նոթեր. ՀՀ ԳԱԱ "Գիտություն". ISBN 9785808004757.
- ↑ Ջրբաշյան, Էդվարդ Մկրտչի (2003). Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը. Նոր-Դար. ISBN 9789993064978.
- ↑ Ջրբաշյան, Էդվարդ Մկրտչի; Արամ, Ղազարյան (2004). Թումանյանի բալլադները. Նոր-Դար. ISBN 9789994135202.
- ↑ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Ջրբաշյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 540)։ |
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 10 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ բանասերներ
- Հայ խմբագիրներ