* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Էդգարաս Յանկաուսկաս (լիտ.՝ Edgaras Jankauskas, մարտի 12, 1975(1975-03-12)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի նախկին ֆուտբոլիստ (հարձակվող), Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։ Խաղացել է 9 տարբեր երկրների ակումբներում և 20 տարի հանդես է եկել Լիտվայի ազգային հավաքականի կազմում։ 2004 թվականին «Պորտու» ակումբի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ դառնալով լիտվացի առաջին ֆուտբոլիստը, որ հաղթել է այդ առաջնությունում։ Հինգ անգամ ճանաչվել է Լիտվայի տարվա ֆուտբոլիստ (1997, 1998, 2000, 2001, 2004)։
Էդգարաս Յանկաուսկասն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Վիլնյուսի «Պաներիսե» ակումբում, իսկ 16 տարեկան հասակում տեղափոխվել է «Ժալգիրիս», որտեղ խաղացել է 1991 թվականից մինչև 1996 թվականը։ Դրանից հետո նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ[4] (1996) և «Տորպեդո» (1997) ակումբներում։ 1997 թվականի աշխանը Էդգարաս Յանկաուսկասը տեղափոխվել է բելգիական «Բրյուգգե» ակումբ՝ նրա հետ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։ Նոր ակումբում խաղալ սկսել է մեծ հաջողությամբ. առաջին հինգ խաղերի ընթացքում նա խփել է վեց գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով՝ դարձել է Բելգիայի չեմպիոն։ 2000 թվականի հունվարին նա իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբը Էդգարաս Յանկաուսկասի համար վճարել է 2,3 միլիոն եվրո, ինչը լիտվացի ֆուտբոլիստի համար վճարված ամենաբարձր գումարն էր։ Մեկուկես տարի անց ֆուտբոլիստը վարձավճարով ուղարկվել է պորտուգալական «Բենֆիկա» ակումբ, որի կազմում նա խաղացել է 2001/02 մրցաշրջանում։ Դրանից հետո նա պայմանագիր է կնքել Ժոզե Մոուրինյոյի «Պորտու» ակումբի հետ։ Վերջինիս կազմում Էդգարաս Յանկաուսկասը երկու անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում, մեկ անգամ դարձել է Պորտուգալիայի գավաթակիր, ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում և Չեմպիոննարի լիգայում։ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Էդգարաս Յանկաուսկասը վարձավճարով ուղարկվել է ֆրանսիական «Նիս» ակումբ[5], իսկ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել լիտվական «Կաունաս» ակումբի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական ակումբ, որը, ինչպես և «Կաունասը», պատկանում էր Վլադիմիր Ռոմանովին։
2006 թվականին իր թիմի հետ զբաղեցրել է երկրորդ տեղը Չեմպիոնների լիգայում[6][7] և հաղթել է Շոտլանդիայի գավաթի խաղարկությունում։ 2007 թվականին նա պայմանագիր է կնքել Կիպրոսի ԱԵԿ (Լառնակա) ակումբի հետ։ 2010 թվականին Էդգարաս Յանկաուսկասը հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան վնասվածքների պատճառով[8], սակայն հաջորդ տարվա փետրվարին միացել է Վորոնեժի «Ֆակել» ակումբում, որի կազմում մի քանի ամիս խաղալուց հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
2011 թվականի հուլիսին Էդգարաս Յանկաուսկասը նշանակվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի մարզիչ-թարգմանիչ[9]։ 2012 թվականին հուլիսին նա դարձել է «Հորտ» ակումբի մարզչի օգնական[10]՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը[11]։