Զոյա Փիրզադ
Արտաքին տեսք
Զոյա Փիրզադ | |
---|---|
Ծնվել է | 1952[1] |
Ծննդավայր | Աբադան, Խուզեսթան, Իրան |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Քաղաքացիություն | Իրան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Ինչպես բոլոր երեկոները |
Պարգևներ |
Զոյա Փիրզադ (1952[1], Աբադան, Խուզեսթան, Իրան), իրանահայ վիպասան, թարգմանչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոյա Փիրզադը ծնվել է Աբադան քաղաքում։ Հայրը ռուսական ծագումով իրանցի է, մայրը հայ է։ Հաճախել է տեղի հայկական դպրոցը[2]։
2014 թվականին Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն և 2015 թվականին «Զատկի նախօրեին» ընդհանուր վերնագրով վիպակների եռագրությունը հայերեն հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Պարսկերենից թարգմանել է բանասեր, լրագրող Գևորգ Ասատրյանը։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cheragh-ha ra man khamush mikonam, tr. Franklin Lewis, London։ Oneworld, 2012.
- Yek ruz mandeh beh eid-e pak («Մեկ օր մնաց Զատիկին»)
- Ta'am gass khormalu («Խուրմայի տտիպ համը»)
- Mesl-e hameh asr-ha («Բոլոր երեկոների պես»)
- Adat mikonim («Սովորություն ենք դարձնում»)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը 1997 թվականին արժանացել է «Քսան տարի՝ վիպական գրականության» մրցանակի
- «Ես մարում եմ ճրագները» վեպը իր սահուն և պարզ ոճի համար արժանացել է հետևյալ մրցանակներին՝
- 2001 թվականին Իրանի տարվա լավագույն վեպի՝ «Փեքա» մրցանակ
- 2001 թվականին «Հուշանգ Գոլշիրի»-ի անվան գրական ֆոնդի լավագույն վեպի մրցանակ
- 2001 թվականին Իրանի Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության տարվա լավագույն պարսկերեն վեպի մրցանակ
- 2001 թվականին «Եալդա» գրական մրցանակ
- «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը ֆրանսերեն թարգմանության համար 2009 թվականին արժանացել է «Քուրիէ ինտերնասիոնալ» մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ ZOYÂ PIRZÂD
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զոյա Փիրզադ․ Ծածկոցի մեջտեղի ծաղիկները
- Զոյա Փիրզադ | Ինչպես բոլոր երեկոները
- Կին, գրականություն, կենցաղ Արխիվացված 2015-10-09 Wayback Machine
|