* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Արթուր Անտունեշ Կոիմբրա (պորտ.՝ Arthur Antunes Coimbra, մարտի 3, 1953(1953-03-03)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), առավել հայտնի որպես Զիկո (պորտ.՝ Zico), բրազիլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Զիկոն համարվում է պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, հայտնի է իր դրիբլինգով տուգանային հարվածների իրացման վարպետությամբ։ Հանդես է եկել «Ֆլամենգո», «Ուդինեզե» և ճապոնական «Կասիմա Անտլերս» ակումբներում։ 1990 թվականի մարտից 1991 թվականը զբաղեցրել է Բրազիլիայի սպորտի նախարարի պաշտոնը։ Խաղացել է լողափնյա ֆուտբոլ։ Եղել է Ճապոնիայի հավաքականի, Ֆեներբահչեի, ԲԿՄԱ-ի և Օլիմպիակոսի գլխավոր մարզիչ։