Ցողունը հիմքից փռվող-ճյուղավորվող է, սպիտակ, երկարությունը ՝ 10-50 սմ։ Մերկ բույս է։ Տերևները մսալի են, հակադիր, թխակապույտ (աշնանը՝ կարմրավուն), գլանաձև, աղեղնաձև կորացած։ Վերին տերևները հիմքի մասում լայնացած են, տերևածոցերում՝ կարճ մազափնջով և մեկական ծաղկով։ Ծաղիկները երկսեռ են, ծաղկապատը՝ թաղանթավոր, կարմրավուն։ Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսին։ Պտուղը հորիզոնական է՝ հարթ պտղապատյանով։ Զեյդլիցիան հողի թույլ աղիության ցուցիչ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։