Զաքարիա Վինսոն Բուդլին ծնվել է 1977 թվականին ապրիլի 27-ին Տեխաս նահանգի Մեսկվիտ քաղաքում[1]։ Նա ունի երեք եղբայր՝ Մեթը, Բյուն և Սլեյդը, որոնք նույնպես զբաղվել են պարով[2]։ Իր կյանքի մեծ մասն անցկացրել է իր մոր՝ Վիքի Վուդմանի պարային ստուդիայում[2]։ 1995 թվականին ավարտել է Poteet High School-ը։ Նրա համար քվեարկել են որպես «Ամենահայտնի տղայի»՝ անվանելով Զաքին «պարոն Պոտիտ»[2]։ Բուդլին ընդունվել է Հյուսիսային Տեխասի համալսարան, սակայն շուտով մեկնել է Լոս Անջելես, որպեսզի նվիրվի պարին։ Այնտեղ Performing Arts Academy ընդունվելով նա ստացել է ամբողջական կրթաթոշակ․ պայմանագրով նա չէր կարող մասնակցել կողմանկի նախագծերի պայմանագրի ժամկետի ընթացքում։
12 տարեկանում նա առաջին անագամ հայտնվել է «Pop Rocks» գովազդում[2]։ Դրանից հետո աշխատել է Դալլասի Կիմ Դոուսոն ստուդիայում և հաղթել է UIL նահանգի մրցումներին, ինչպես նաև խաղացել է դպրոցական բեմադրությունում։ Նաև մի քանի անգամ հայտնվել է «Old Navy», «Exxon», «Sony» և «Abracat.com» գովազադային տեսահոլովակներում։ Գործակալ Վուդլին մշտապես Լոս Անջելեսում աշխատանք է ունեցել, նա մասնակցել է այնպիսի կատարողների շրջագայություններին, ինչպիսիք էին Մադոննան, Լիեն Ռայմսը և Մենդի Մուրը[2]։ Հայտվել է «Pinch Me» խմբի «Barenaked Ladies» և կատարող Chayanne-ի «Boom Boom» տեսահոլովակներում։
Եղել է Glee հեռուստասերիալի փոխպրոդյուսեր և գլխավոր խորեոգրաֆ, ինչպես նաև «The Glee Project» նախագծի մրցավարներից և բեմադրիչներից մեկը[3]։ Զաքը զբաղվում է դերասանական արհեստի յուրացմամբ։