Երևանյան թմբուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանյան թմբուկներ
Երևանյան թմբուկների անդամները
Հիմնական տվյալներ
ԵրկիրԵրևան, Հայաստան
Գործունեություն2009 (2009)–այժմ
Կայքyerevandrums.com

Երևանյան թմբուկներ, երաժշտական խումբ, որը հիմնված է Երևանում։ Խմբի հիմնադիրն ու ներկայիս ղեկավարն է Պավել Սարգսյանը[1]։ Խմբի ներկայիս գեղարվեստական ղեկավարն է Մելինե Պետրոսյանը։ «Երևանյան թմբուկներ»-ը հիմնվել է 2009 թվականին՝ Երևանի 2791-ամյակի տոնակատարության ժամանակ։ Խմբի հիմնադիրներն են Պավել Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը և Ռուբեն Ջաղինյանը։ Ներկայումս խմբի կազմում ընդգրկված են Երևանի երաժշտական և պետական դպրոցներից ընտրված 2 գեղարվեստական ղեկավար և 14 թմբկահար։ Թմբկահարները 15-25 տարեկան պատանի աղջիկներ են, որոնք երաժշտական կրթություն ունեն։ Երաժիշտները խորեոգրաֆիկ և երաժշտական պատրաստություն են ստացել համաշխարհային մակարդակի մասնագետներ Ալեքսանդր Խարկովի և Սերգեյ Բրավարնյուկի կողմից։

Մասնակցությունը միջոցառումներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹՄԲՈՒԿՆԵՐ» ԹՄԲԿԱՀԱՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 13․10․2020-ին.
  2. Logic, Code. «Yerevan Drums - About us». www.yerevandrums.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Deem Booking». www.deemcommunications.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «The Drummers Group "Yerevan drums" — [EN] Spasskaya bashnya». spasstower.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]