Երևանի դրամատուն
Երևանի դրամատուն, Երևանի փողերանոց, դրամահատարան, 14-19-րդ դարերում։ Թողարկել է բացառապես մետաղադրամներ։ Դրամագիտական տվյալների համաձայն Երևանում առաջին դրամները կտրված են 14-րդ դարի առաջին կեսին՝ Տուլաղույան Աբու Սաիդ (1316-1335 թվականներին) և Անուշիրվան (1344-1359 թվականներին) խաների օրոք (ոսկյա, առավելապես՝ արծաթյա դրամներ)։ Հետագայում Երևանի դրամատան ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ է թողարկել Սեֆյան Թահմասպ I-ը (1524-1576 թթ.), Իսմէսյիլ 2-րդ (1576-1578 թվականներին), Մուհամեդ Խոդաբենդե (1578-1587 թվականներին), Աբբաս I-ին (1587-1629 թվականներին), Սեֆի I-ին (1629-1642 թթ.), Աբբաս II-րդ (1642-1666 թվականներին), Սուլեյման I-ին (1667-1694 թվականներին), Տյուսեին I-ին (1694-1722 թթ.), Աբբաս III-րդ (1731 -1736 թթ.), Աֆշարյան Նադիր (1736-1747 թթ.), Զենդյան Քերիմ խանի (1750-1779 թթ.), Կաջարյան Ֆաթհ Ալի (1797-1834 թթ.) շահերի անուններով։ Երևանի դրամատունը գործել է նաև օսմանյան տիրապետության տարիներին, որի մասին վկայում են սուլթան Ահմեդ 11-ի (1703-1730 թթ.) անունով արծաթյա դրամները։ Տեղական առուծախի համար 16-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Երևանում թողարկվել են ֆուլուս կոչված պղնձյա դրամներ, որոնց պատկերատիպը գրեթե ամեն տարի փոխվել Է մի երեսին դրոշմել են կենդանիների (լորիկ, փիղ, ոչխար, սագ, սիրամարգ, աքաղաղ, առյուծ, ձուկ, կապիկ, ուղտ) պատկերներ, իսկ մյուսին՝ պարսկերեն արձանագրությամբ քաղաքի անունը, դրամի թողարկման ժամանակը տարեթվով։ Երևանի դրամատուն վերջին դրամները վերաբերում են 1824-1825 թվականներին։ Կապված միջազգային առևտրի զարգացման հետ՝ 17-րդ դարի առաջին քառորդից երևանի դրամատուն ընդունել և վերաձուլել է արևմտաեվրոպական արծաթե դրամներ։ Մոտ 28 գրամանոց մեկ արծաթե ռայխսթալերից ստացել են երեք իրանական աբասանոցներ՝ 23 գ ընդհանուր քաշով, այսինքն, յուրաքանչյուր թալերի վերաձուլումից կատարվել է 5 գ արծաթի խնայողություն։ Երբեմն վարձակալման սկզբունքով Երևանի դրամատունը հանձնվևլ է մասնավոր անձանց տնօրինությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 569)։ |