Jump to content

Երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2011 թվականի երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում
Երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում (2011) (Ճապոնիա)##
Երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում (2011) (Ճապոնիա)
Տեսակoff Miyagi earthquake?
Երկիր Ճապոնիա
ՏեղանքՃապոնիա Միյագի պրեֆեկտուրա
Տարեթիվապրիլի 7, 2011
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,2
Հիպոկենտրոնի
խորություն
49 կմ
Էպիկենտրոնի
տեղագրություն
Խաղաղ օվկիանոսում՝ Սենդայ քաղաքից 66 կմ դեպի արևելք և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 330 կմ դեպի հյուսիս-արևելք
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Ճապոնիա Ճապոնիա
Ցունամիհայտարարվել է ցունամիի սպառնալիք, սակայն մեկուկես ժամ անց այդ նախազգուշացումը հանվել է[1]
Տուժածներ5 մարդ զոհվել է, և առնվազն 141-ը՝ վիրավորվել[2]
Զոհվածներ4 մարդ[3]
Վիրավորներ296[3]
Տնտեսական վնաստեղեկություններ չկան
 2011 Tōhoku earthquake Վիքիպահեստում

2011 թվականի երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում, հզոր երկրաշարժ 7,1 MW մագնիտուդով, որը տեղի է ունեցել ապրիլի 7-ին տեղի ժամանակով ժամը 23։ 32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Սենդայ քաղաքից 66 կմ դեպի արևելք և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 330 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 49 կմ խորության վրա։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորգետնյա ցնցման արդյունքում Աոմորի և Ակիտա քաղաքների որոշ ՋԷԿ-ների աշխատանքը, որի հետևանքում Միյագի, Յամագաթա, Իվատե պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Ֆուկուսիմա քաղաքում անջատվել է էլեկտրականությունը[4][5][6]։ Միյագի պրեֆեկտուրայի բոլոր մայրուղիները փակվել են։ Երկրաշարժը շարքից դուրս է հանել Սենդայ քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող «Օնագավա» ԱԷԿ-ի սնուցող երեք գծերից երկուսը, Աոմորի պրեֆեկտուրայի Հիգասիդորի ԱԷԿ-ում շարքից դուրս է եկել առաջին ռեակտորի արտաքին էլեկտրամատակարարման աղբյուրը, և աշխատած վառելիքի ջրամբարի սառեցման համար գործի է դրվել պահուստային գեներատորը[7]։ Արդյունքում հայտնաբերվել է ԱԷԿ-ի 1-ին և 2-րդ ռեակտորների աշխատած վառելիքային ձողերով ջրամբարներից ջրի արտահոսք, որը պարունակել է ռադիոակտիվ նյութեր[8]։ Արտաքին էլեկտրամատակարարումը խախտվել է նաև Աոմորի պրեֆեկտուրայի Ռոկկասե գյուղում աշխատող միջուկային վառելիքի վերամշակման կայանում, որտեղ նույնպես գործարկվել է պահուստային սնուցման աղբյուրը։

Զոհեր, տուժածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

5 մարդ զոհվել է, և առնվազն 141-ը՝ վիրավորվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]